Շահարկել էին հեղափոխության թեման, ներկայացրել մեզ, մտածելով, որ կխաղան մեր զգացմունքների վրա՝ չստացվեց

Ազգային կինոկենտրոն 2019 թվականի գարնանային նստաշրջանում «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման» մրցույթի հայտերը բազմաթիվ սխալներով են ներկայացվել ընտրող հանձնաժողովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված ֆիլմերի նախագծերն ուսումնասիրող փորձագիտական հանձնախումբի» անդամ, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

«Անպայման ուզում եմ խոսել գրագիտության մասին. պարզապես ամոթ է, որ պետական համակարգի ամենաբարձր ատյանին ներկայացվեն սցենարներ, որոնք քեզ ստիպելով կարդաս: Երբ ռեժիսորը, պրոդյուսերը տեսլականներ են գրում, գոնե ինչ-որ մեկին որպես խմբագիր վերցնեն, ամոթ է, եթե սա առաջին անգամը չլիներ, ես պարզապես կառաջարկեի, որ դրանք անգամ չկարդային: Էլ չեմ ասում, որ հաճախ դիալոգները գրված են նույն սցենարիստի շուրթերից, չկա անձնավորում, կարդում ես մի ամբողջական տեքստ է, սցենարիստը բոլոր կերպարների անունից նույն տեքստով, նույն ոճով ու բառամթերքով է գրել»,- ասաց Խոդիկյանը:

Ժյուրիի անդամն առաջարկեց, որ գոնե արտադրական փուլ ներկայացված սցենարներն այնպիսին լինեն, որ ընթերցողն իր վրա բարոյական ճնշում չգործադրի՝ այդ սցենարը կարդալու համար:

«Մի քանի սցենարներ հեղափոխական թեմաներով էին. ընթացս գրված, միտումնավոր արված քայլ էր: Վերցրել շահարկել էին հեղափոխության թեման, որեւէ մի պատմության բաղադրիչ կազմելով, բերել ներկայացրել են մեզ, մտածելով, որ կխաղան մեր զգացմունքների վրա՝ չստացվեց»,- նկատեց Խոդիկյանը՝ հավելով, որ իսկական արվեստում կատարվածից պիտի մի քիչ ժամանակ անցնի, հետո կողքից նայես, որպեսզի խորանալ կարողանաս:

Դրամատուրգի համոզմամբ՝  շրջադարձային որեւէ իրադարձության մասին գրելիս հարկավոր է ոչ  միայն արագ կողմնորոշվելու ունակություն, այլեւ հոգեբանական, սոցիալական եւ հարյուր տեսակի այլ մոտեցումներ, որով սցենարը կդառնա մեկ մարդկային պատմություն:

Հանձնաժողովի անդամները վստահեցրեցին, որ հաջորդ անգամ կինոկենտրոնը շատ ավելի լուրջ մոտեցում է ցուցաբերելու եւ եթե նմանատիպ դեպքեր գրանցվեն, հայտերը պարզապես չեն ընդունվի:

Տպել
4146 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց