Երևան
16 °C
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից արվել են դատարանում քննության առարկա հանդիսացող բողոքների առարկային չվերաբերող, մանիպուլյատիվ և դատախազության գործունեությունը հեղինակազրկելուն միտված հիմնազուրկ հայտարարություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Միհրան Պողոսյանը, դատախազությանը «մեղադրելով» ազնիվ չգտնվելու մեջ, մասնավորապես, հայտարարել է, թե դատախազ Կարեն Բիշարյանը 2018թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից ելույթ ունենալով նշել է, որ քրեական գործով ամեն ինչ կարգին է, իսկ Հանրապետության նախկին Նախագահներին հարցաքննելու անհրաժեշտությունը բացակայում է՝ լրատվամիջոցներին հետագայում տված հարցազրույցներում գործի շրջադարձը կապելով դրանում ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի հայտնվելով, որոնք գործում հայտնվել են մայիսյան հայտի իրադարձություններից հետո՝ այն դեպքում, երբ այդ հրամանը հրապարակելու համար դեռևս 2010թ. երկու անձ դատապարտվել է, իսկ մեղադրանքն էլ պաշտպանել է ՀՀ գլխավոր դատախազության դատախազը:
Չնայած, որ այս հարցի վերաբերյալ լրատվության միջոցներին տրված հարցազրույցներում մեր կողմից քանիցս տրվել են շատ պարզ և ընկալելի մեկնաբանություններ, այդուհանդերձ, հարցի շահարկման փորձ կատարելու փաստով պայմանավորված, ստիպված ենք հերթական անգամ բացատրել հետևյալը:
1. 2018թ. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ քննվող քրեական գործով այդ իրադարձությունների հանգամնանքների մասին հավաքված փաստական տվյալները տրամագծորեն տարբերվել են ներկայումս անջատված քրեական գործում առկա փաստական տվյալներից:
2. Հիշյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ դատախազությունը՝ ի դեմս դատախազ Կարեն Բիշարյանի, գործի նյութերի գնահատմամբ իրավացիորեն կարծիք է հայտնել, որ երկու Նախագահներին հարցաքննելու ահնրաժեշտությունը բացակայում է, քանզի նման անհրաժեշտության մասին վկայող փաստական տվյալներ գործով հավաքված չեն եղել:
3. Դատախազ Կարեն Բիշարյանն Ազգային ժողովի իր ելույթում ամենևին էլ չի բացառել քննության ընթացքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում Նախագահներին հարցաքննելու հնարավորությունը:
4. Ակնհայտ է, որ գործում չկար թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը: Հիշյալ խորհրդարանական լսումների ժամանակ բարձրացված հարցադրումները ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դրանցից անմիջապես հետո 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ներգրավման մասին փաստահավաք խմբի զեկույցը հենց ՀՀ գլխավցոր դատախազի կողմից է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրա շուրջ քննություն կատարելու համար, որի շրջանակներում հիշյալ հրամանը առաջին անգամ ամբողջությամբ գաղտնազերծվել է և պարզվել են դրանում պարունակվող՝ գործի համար էական նշանակություն ունեցող տվյալները: Հետևաբար այդ փաստական տվյալները գործում հայտնվել են մինչև պաշտպանի կողմից նշված՝ 2018թ. մայիսյան հայտնի իրադարձությունները:
5. Պաշտպան Միհրան Պողոսյանի վկայակոչած 2010թ. դատավճռով անձինք դատական քննության արագացված կարգի կիրառմամբ դատապարտվել են ոչ թե թիվ 0038 հույժ գաղտնի հրամանն ամբողջությամբ, այլ դրա քաղվածքի պատճենը հրապարակելու համար, իսկ այդ քաղվածքի պատճենում չկան այնպիսի փաստական տվյալներ, որոնք ինքնին այսօրվա գործով կատարված իրավական հետևանքների հիմք կհանդիսանային:
Հուսալով, որ այլևս առիթ չենք ունանա այս հարցերին անդրադառնալու՝ միաժամանակ հարգարժան փաստաբանին հորդորում ենք պաշտպանական մարտավարությունը կառուցել բացառապես մասնագիտական դաշտում՝ քննության առարկա հանդիսացող հանգամանքների շուրջ ըստ էության փաստարկումներ բերելով, ինչն առավել օգտակար է վստահորդի համար, քան դատավարական հակառակորդներին մանիպուլյատիվ հնարքներով վարկաբեկելու անհաջող փորձերը»,- գրել է Աբրահամյանը:
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Նոր նշանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
© 2024 Հայկական ժամանակ