Դա հարգարժան պարոն Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի կարծիքն է․ ԲԴԽ թեկնածուն՝ Գրիգորյանի հայտարարության մասին

«Իմ քայլը» խմբակցության կողմից ստացել եմ առաջարկություն, քննարկել եմ եւ տվել եմ իմ համաձայնությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի պաշտոնում իր առաջադրմանը:

Նա նշեց, որ երբեք ոչ մի կուսակցության անդամ չի եղել, երկար տարիներ աշխատել է ԵՊՀ-ում, եղել է եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ, ապա 2015-ից մինչ օրս աշխատել է արդարադատության փոխնախարար՝ կոորդինացնում էր միջազգային իրավական համագործակցությունը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը եւ այլն։

Վիգեն Քոչարյանը հրաժարեց մեկնաբանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու վերաբերյալ:

«Իմ այսօրվա կարգավիճակով՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածու, ես ճիշտ չեմ համարի մեկնաբանել եւ համապատասխան դրույթների խորը իրավական վերլուծություն կատարել: Ուղղակի կարող եմ նշել, որ դա հարգարժան պարոն Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, կարծիքն է, որը հիմնված է համապատասխան Սահմանադրության և այլ դրույթների վերլուծության վրա»,- ընդգծեց Վիգեն Քոչարյանը:

Նա ասաց, որ այն վերլուծությունը, որը կատարել է Վահե Գրիգորյանը, ինքը չի կատարել, այդ իսկ պատճառով այդ հարցին պատասխանելն այս պահին տեղին չի համարում։

Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Վենետիկի հանձնաժողովի տեսակետը այս հարցի վերաբերյալ, փոխնախարարը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովը տեսակետներ հայտնում է համապատասխան փաստաթղթերի, հարցադրումների վերաբերյալ, իսկ այս զարգացումների մասով, ըստ թեկնածուի, ոչ հարցադրում ունենք, ոչ էլ արձագանք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք է գործելու որպես Սահմանադրական դատարանում այդ պահին միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, եւ ըստ այդմ՝ ինքը ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։ 

Տպել
5182 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով