Գազը էլի թանկանում է. Ազատիչի մատին սպասելիս

21/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 21-ի համարում

Երեկ հրավիրած ասուլիսում ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը սենսացիոն հայտարարություն է արել: Ըստ այդմ, նա տեղեկացրել է, որ 2007 թվականին ռուսական գազի արտահանման միջին գինը կկազմի 180 դոլար (1000 խորանարդ մետրը): Ինչպես հայտարարել է Ռյազանովը, «Գազպրոմը» այլեւս մտադիր չէ լավություն անել ԱՊՀ երկրներին եւ գազը մատակարարելու է հավասար հասանելիության պայմաններում ու շուկայական գներով: Ոչ մի բացառություն ոչ մի երկրի համար նա չի արել: «Գազպրոմի» երկրորդ դեմքի արտաբերած այս մի քանի նախադասությունները թերեւս բավարար են, որպեսզի խուճապ առաջացնեն առաջին հերթին հենց Հայաստանի իշխող վերնախավում:

Այս տեղեկատվությունը ռուսական լրատվամիջոցները տարածել են միայն երեկ երեկոյան, ուստի այս խնդիրը մեր պաշտոնական շրջանակներում դեռ չի քննարկվել: Հենց սա է պատճառը, որ երեկ մասնավորապես ՀՀ կառավարությունում եւ «Հայռուսգազարդում» դեռ պատրաստ չէին մեկնաբանել «Գազպրոմի»  հայտարարությունը: Իսկ վիճակը չափազանց լրջանում է: Եթե հաջորդ տարվանից գազի գնի բարձրացման մասին հայտարարեր «Գազպրոմի» վարչություններից մեկի ղեկավարը, ապա կարելի էր հույսեր փայփայել, որ սրանով «Գազպրոմը» ընդամենը «գծերն է ստուգում», փորձում է տրամադրությունները շոշափել, արձագանքներ հավաքել եւ այլն:

Բայց պետք չէ մոռանալ, որ անցած տարի հենց նույն Ռյազանովը հայտարարեց, որ 2006-ին գազը թանկանալու է եւ թանկացավ, մասնավորապես Հայաստանի համար` մոտ երկու անգամ: Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանի համար գինը այս անգամ չբարձրանա: Որեւէ երաշխիք այս հարցում չկա: Երաշխիքներ չի տալիս անգամ հայտնի «Գույք` գազի դիմաց» պայմանագիրը, որ կնքվեց մեր եւ ՌԴ-ի միջեւ այս տարվա գարնանը: Դրանով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը հանձնվեց ռուսներին, ինչի դիմաց վերջիններս «Հայռուսգազարդ» ընկերության միջոցով մասամբ սուբսիդավորում են գազի գնի թանկացումը հայաստանյան սպառողների համար: Չնայած այդ պայմանագիրը համարվում է առեւտրային գաղտնիք եւ չի հրապարկվել, այդուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ դրանով, ասենք, 2007-ին գազը թանկացնելու «Գազպրոմի» իրավունքը որեւէ կերպ սահմանափակված չէ:

Այդ պայմանագրով ընդամենը կարգավորվում է 56 դոլարից 110 դոլար դարձած գազի դիմաց մեր եւ «Գազպրոմի» միջեւ, ժողովրդական լեզվով ասած, «տալ-առնելիքի» սխեման: Իսկ ի՞նչ է նշանակում Հայաստանի համար 180 դոլարանոց գազը: Հարկ է նշել, որ այս բարձրացումը շատ ավելի էական կլինի, քան 56 դոլարից 110 դառնալը: Խնդիրն այն է, որ չնայած բարձրացումը մոտ կրկնակի է, այդուհանդերձ, գազի հին գնի եւ ներկայումս գործող գնի տարբերությունը ընդամենը 54 դոլար է: Իսկ այս դեպքում, եթե բարձրանա մինչեւ 180 դոլար, ապա յուրաքանչյուր 1000 խմ գազի դիմաց մենք վճարելու ենք արդեն 70 դոլարով ավելին, քան հիմա: Որպեսզի ավելի պատկերավոր դառնա, թե ինչ գումարների մասին է խոսքը, ներկայացնենք հետեւյալ հաշվարկը:

Այն, որ սպառողների օգտագործած գազը գրեթե չթանկացնելու համար ՀՀ կառավարությունը ռուսներին տվեց 5-րդ բլոկը եւ այն գնահատեց մոտ 250 մլն դոլար, ամենեւին էլ պատահական, օդից վերցրած գին չէր: Հաշվարկը կատարվել էր հետեւյալ կերպ: Հայաստանում տարեկան սպառվում է 1,5-1,7 մլրդ խորանարդ մետր գազ: Երբ յուրաքանչյուր 1000 խմ գազը 56 դոլարից դառնում է 110, սպառման ընդհանուր ծավալների հաշվարկով այդ տարբերությունը կազմում է տարեկան մոտ 80 մլն դոլար: Քանի որ «Գազպրոմի» հետ կնքած պայմանագիրը երեք տարվա համար է, ապա եւ ստացվում է 250 մլն դոլար:

Եթե Ռյազանովի հայտարարությունը իրականություն դառնա, եւ ռուսական գազի գինը նաեւ Հայաստանի համար դառնա 180 դոլար, ապա ներքին սպառողների համար գազի գնի բարձրացում թույլ չտալու համար՝ օգտագործելով արդեն փորձարկված` «Գույք` գազի դիմաց» սխեման, մեր կառավարությունը ռուսներին պետք է տա արդեն 315 մլն դոլարանոց որեւէ գույք, որպեսզի կարողանա սպառողների համար գազի թանկացման հետեւանքները մեղմել: Ուրեմն մնում է կռահել, թե էլ ինչ ունենք ռուսներին տալու, որը վերջիններս կգնահատեին 315 մլն դոլար: Մեր էներգետիկայի շատ թե քիչ խոշոր օբյեկտները գրեթե ամբողջությամբ արդեն ռուսների վերահսկողության տակ են` ատոմակայանը, Հրազդանի ՋԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, «Սեւան-Հրազդան» կասկադը, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:

Ռուսներինը չեն միայն Որոտանի կասկադը, Բարձրավոլտ էլեկտրացանցը եւ Երեւանի ՋԷԿ-ը: Այս երեքը միասին շատ ավելի քիչ արժեն, քան 315 միլիոն դոլարն է: Ուստի հայտնի չէ, թե կառավարությունը էլ ինչ է առաջարկելու «Գազպրոմին», որպեսզի կարողանա նոր պայմաններում «մեղմել գազի թանկացման հետեւանքները»: Ամենաճիշտը, իհարկե, կլինի ոչինչ չանելը` գազը թանկանում է, եւ դա սպառողների խնդիրն է: Պետության խնդիրը միայն սոցիալապես անապահով խավերին պաշտպանելն է: Բայց այս դեպքում «Գույք՝ գազի դիմաց» պոպուլիստական գործարքը, ըստ էության, ամբողջությամբ կիմաստազրկվի, եւ սպառողների համար ընտրություններից առաջ գազի գնի համատարած սուբսիդավորումը այլեւս էֆեկտ չի ունենա, քանի որ գազը, միեւնույնն է, էականորեն կթանկանա:

Մի խոսքով, «Գույք՝ գազի դիմաց» գործարքը ջուրը կլցվի: Իսկ որպեսզի չլցվի, մեր կառավարությունը ստիպված է լինելու «Գազպրոմի» ախորժակը ամբողջությամբ բավարարել: Մնում է մտածել, թե ինչով: Ասենք, Հայաստանի մի քանի մարզ տալ ՌԴ-ին: Ի՞նչ կա որ: Դրա համար պետք է ընդամենը, որ Սերժ Սարգսյանը մի հերթական անգամ իր մատը խառնի այդ գործին եւ վերջ` գազը չի թանկանա: Իսկ մնացածը, մեր կառավարության տրամաբանությամբ, արդեն կարեւոր չէ:

Հայկ Գեւորգյան

Տպել
1162 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին