Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Մարտի 1-ի գորով մեղադրող դատախազների համար եւս սպասելի չէր Վերաքննիչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը:

Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով դատավոր Արմեն Դանիելյանի՝ առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու խորհրդակցական սենյակ հեռանալու անսպասելի որոշմանը։ «Մենք միջնորդությունը քննարկելու կարգի կապակցությամբ հայտնել էինք այլ դիրքորոշում։ Այն, ինչ որոշեց դատարանը, մենք այդ կապակցությամբ դիրքորոշում չենք հայտնել: Պաշտպանության կողմի տարբեր ներկայացուցիչներ տարբեր հայտարարություններ էին անում, եղան պաշտպաններ, որ մեզ շնորհավորեցին, եղան պաշտպաններ, ովքեր արտահայտեցին իրենց տեսածը, որ մեզ համար էլ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը սպասելի չէր։ Եղավ պաշտպան, որը հայտարարեց, որ իր կարծիքով մեզ համար էլ որոշակի չէ, թե ինչ դատական ակտ է կայացնելու, այսինքն պաշտպանության կողմը մի կողմից հայտարարում է, որ մենք գիտենք՝ ինչ դատական ակտ է կայացնելու, մի կողմից ասում, որ չգիտեն»,–ասաց նա։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ դատախազն ասաց՝ այնպես չէ, որ բողոքի քննարկում չի եղել. «Մենք ներկայացրել ենք մեր բողոքները, պաշտպանության կողմի առանձին ներկայացուցիչներ հանդես են եկել դրա վերաբերյալ պատասխաններով։ Դրանից հետո դատարանը ներկայացված միջնորդության կապակցությամբ եկել է կոնկրետ հետեւության, որը հայտարարել է, ես էլ ձեզ նման լսել եմ։ Դատարանը պաշտպանության կողմի կոնկրետ վարքագծից որոշակի հետեւություն անելուց հետո հեռացավ խորհրդարանական սենյակ»,–ասաց նա։

Հարցին, թե իրենց ձեռնատո՞ւ էր Արմեն Դանիելյանի նման որոշումը, դատախազը պատասխանեց. «Մեզ ձեռնտու են բոլոր օրինական ակտերը, մեզ ձեռնտու էր այն, ինչ մեր բողոքներում ներկայացրել ենք»։

Մեր դիտարկմանը՝ երեկ Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ քրեական գործով կան տեղեկություներ առ այն, որ ՀՀ Գլխավոր դատախազությունում է գործել գաղտնի շտաբը, Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ իրեն նման տեղեկություններ հայտնի չեն, եւ ինքը չի կարող ասել՝ գործում առկա են նման տեղեկություններ, թե՝ ոչ։

Սաֆարյանը նաեւ հայտարարել էր, թե հնարավոր է, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը սույն գործով այլ կարգավիճակ ունենան, մեր հարցին՝ նրանք գործով հարցաքննվե՞լ են, Գեւորգ Բաղդասարյանը ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, սակայն ասաց, որ այդ հարցը քննարկման առարկա է դարձել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, այսօրվա նիստում անակնկալ հայտարարեց խորհրդակցական սենյակ հեռանալու մասին: Բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին:

Տպել
2079 դիտում

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել

Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել