Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

20/06/2019 schedule20:55

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ հունիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 53 հայտ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, նիստի ընթացքում հաստատվել է 52 հայտ` շուրջ 3 մլրդ. դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1.7 մլրդ. ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ներհամայնքային փողոցների լուսավորության, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, ճանապարհների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին:

Տպել
386 դիտում

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան

Ստեփանավանում քարաթափման հետեւանքով մոտ 4 խմ քար է լցվել ճանապարհի երթեւեկելի հատված

«Փողոցային» երաժշտությունը հասավ Վանաձոր. 22-ամյա տղան նվագում ու երգում է քաղաքի փողոցներում

Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին

ԱԱԾ-ին դեռ չի հաջողվել կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին

Քաղաքական պատճառներով հետաձգված աշխարհի ամենակարեւոր ֆուտբոլային հանդիպումներից մեկը՝ Կլասիկոն, կկայանա դեկտեմբերի 18-ին

Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

Ապօրինի կերպով վաճառակետ մուտք գործելու համար հարուցվել է քրեական գործ․ ՔԿ (տեսանյութ)

Բաթոյանն ահազանգել էր 10 տարեկան երեխայի մուրացկանության մասին. ոստիկանությունը պարզել է՝ նա 21 տարեկան է

Պետությանը պատճառված 12 մլն դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ