Դասախոսների մրցույթին մասնակցելու համար ՀՊՏՀ է դիմել 450 մասնագետ. ռեկտորի ԺՊ դասախոսին թեժ մրցակցություն է սպասվում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) դասախոսների մրցույթին տարբեր դասընթացների համար դիմել է շուրջ 450 մասնագետ: Այս մասին տեղեկացնում է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը: 

«Հաճելիորեն զարմացած եմ թեկնածուների թե՛ քանակով, թե՛ որակով: Սեպտեմբերին մեր համալսարանը համալրվելու է հզոր մասնագետների մեծ բանակով: Արդեն զգում եմ, որ, որպես դասախոս, ինքս իմ վրա պիտի ավելի շատ աշխատեմ, որ համեմատության մեջ «խայտառակ» չլինեմ»,- նշել է նա:

Դասախոսների մրցույթ հայտարարվել էր այս ամսվա սկզբին՝ դիմումների ընդունման վերջնաժամկետ նշելով հունիսի 20-ը ներառյալ: Ռուբեն Հայրապետյանը հավաստիացրել էր, որ մրցույթը լինելու է գերիրական ու գերարդար, որովհետեւ միակ նպատակը լավագույն մասնագետներին ներգրավելն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձավճարը ավելացել է շուրջ 3 անգամ՝ կազմելով 9 000 ՀՀ դրամ մեկ մուտքի համար:

Տպել
8586 դիտում

Յունիբանկը ընդլայնել է մոբայլ հավելվածի հնարավորությունները

«Ավրորա»-ի միջոցառումները մեկնարկեցին Շուշիում 155 տարվա պատմություն ունեցող «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերաբացմամբ

Թուրքական բանակն այսօր հարվածներ է հասցնում Ադ-Դարբասիա եւ Ալ-Քարմանիա գյուղերի ուղղությամբ

Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա եւս մի քանի օր կմնա հիվանդանոցում

ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպել է անգլերենի ուսուցիչների համաժողով` «Դասավանդում հանուն հաջողության»

Լավ վերաբերմունք ցուցաբերեք զբոսաշրջիկներին. Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին

Երևանում հայտնաբերվել է մեկ սահնօձ տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք

Կյանքից հեռացել է ականավոր մաթեմատիկոս, ՀՀ-ում Մաթեմատիկական տրամաբանության դպրոցի հիմնադիր Իգոր Զասլավսկին

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները. Ելիսեյան պալատը վճռականորեն դատապարտում է

Երեւան-Գյումրի-Երեւան գնացքներով նախատեսվածից ավելի շատ տո՞մս է վաճառվում (լուսանկար)

Նշանակումները լինելու են անակնկալ. աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում (տեսանյութ)

7 որդի ունեցող եւ դրա համար Ծնողական փառքի մեդալով պարգեւատրված ընտանիքը զրկվել է նպաստից

Պատրաստ եմ աշխատանք եւ ապաստան տրամադրել սիրիահայ՝ մինչեւ 10 հոգանոց ընտանիքի. Ռ. Երանոսյան

Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնևի հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած Սուրբ Պատարագին

Քիմ Քարդաշյանը Գառնիում երեխաների համար պաղպաղակ է գնել դրսում տեղադրված սառնարանից (լուսանկար)

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի՝ Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

Վանաձորի աղմկոտ սպանությունների գործով կալանավորված տղամարդու քրոջ որդին էլ հայտնաբերվել ու կալանավորվել է. ՔԿ