Վերնագրեր եմ կարդում, թվում է՝ պատուհանից դուրս նայեմ՝ դրսում տարբեր կողմերով փախնող տարերային խմբեր եմ տեսնելու

Վերջին մեկ տարվա ամենակարեւոր մարտահրավերն այն է, որ երբ ինֆորմացիոն դաշտը նայում ես, վերնագրեր են, պնդումներ եւ այլն, ու երբեմն թվում է, որ այդ վերնագրերից հետո վարչապետի աշխատասենյակի պատուհանից դուրս նայեմ՝ դրսում տարբեր կողմերով փախնող տարերային խմբեր եմ տեսնելու, մեկը մեկից ինչ-որ բան է խլում, մեկը գալիս պաշտպանում եւ այլն․․․կործանվե՜ց, փլվե՜ց, վերջացա՜վ․․․հիմա ազնիվ մեր ցեղը զուր տեղը կորչելու է, եւ այլն, եւ այլն։ Սա է հիբրիդային պատերազմը, սա պատերազմ է կոնկրետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Կարդացեք վերանգրերը, եւ եկեք դուրս գանք փողոցներ, գնանք գյուղեր։ Այո կան խնդիրներ, եւ դրանք լուրջ են, բայց շատ կարեւոր է, որ դրանց լուծման բանաձեւը դնենք մեր գործողությունների հիմքում։ Սիրելի հայրենակիցներ, ՀՀ-ում քսան եւ ավելի տարի գործել է մի իշխանություն, որի փիլիսոփայությունը եղել է հետեւյալը՝ քաղաքացուն ասել են՝ սոված ե՞ս, առ քեզ բրինձ, առ քեզ ձեթ, ատամներդ նայելու ե՞ն, հեսա կուսակցական խմբակները կգան, ձեր գյուղ ատամնաբույժ կբերեն, եւ քեզ կգրանցեն իրենց ցուցակում, քեզ բիզնես ա՞ պետք, առ քեզ բիզնես, փող ա՞ պետք, առ քեզ փող, բայց իմացի, որ դու չունես քաղաքացիական ինքնություն, ինքնուրույնություն, դու ընդհանրապես ոչ մի բան ես, դու չես կարող ստեղծել ոչ մի բան, մենք կաշխատենք, մենք կստեղծենք, մենք սուպերմեններ ենք, դուք ընդամնեը մեզ սպասարկելու համար եք»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ հեղափոխության ամբողջ իմաստն այն է, որ ներկա ինշխանության անդամները ՀՀ ամեն քաղաքացու ասում են՝ դու բացառիկ տաղանդ ես, դու պոտենցիալ հանճար ես, եւ իշխանության դերը ոչ թե քո արժանապատվությունը նվաստացնելով քեզ իրենց թալանածի փշրանքները շպրտելն է, այլ իշխանության դերը հավատ ներշնչելն է քո տաղանդի, քո ուժի, քո անձնական իշխանության հանդեպ, եւ կառավարության փիլիսոփայությունը, դերակատարումը սրա մեջ է՝ քաջալերել ամեն քաղաքացու, որ նա հավատա իր ուժին։ Փաշինյանի կարծիքով՝ այդ փիլիսոփայությունն աշխատում է եւ աշխատելու է։

Ամենախոշոր մարտահրավերներից մեկն էլ, ըստ վարչապետի, պետբյուջեի ծախսային մասի թերակատարումն է․

«Անցյալ տարվա համար դա ունի բացատրություն, որ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի մթնոլորտը շատ նախագծեր դրել է կասկածի տակ, բայց մենք էս տարի էլ ծախսային մասը կատարելու հետ կապված խնդիր ունենք։ Էսօր ՀՀ կառավարությունը ոչ միայն փողի պրոբլեմ չունի, այլ ունի այդ փողը արդյունավետ ծախսելու պրոբլեմ։ Բայց սա միայն կառավարության խնդիրը չէ, որովհետեւ այդ ծախսերը կառավարությունը չի իրականացնում, ինքը հաստատում է այդ ծրագրերը։ Էսօր մենք խնդիրներ ունենք, որովհետեւ, օրինակ, շինարարական կազմակերպություններ կան, որ այլ ձեւ են աշխատել, ատկատներով եւ այլն։ Այս փուլը կարելի է համարել նման ընկերությունների դեմ պայքարի փուլ»,-իր ելույթում ասաց ՀՀ վարչապետը։

Տպել
3645 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին