Կառավարությունը 2018 թվականի արդյուքներով բյուջեում չունի չկատարված ոչ մի պարտականություն․ վարչապետի եզրափակիչ ելույթը

2018 թվականը բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է եւ նման բան, խիստ կասկածում եմ, որ երբեւէ որեւէ այլ երկրում տեղի է ունեցել։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ է տեղի ունեցել։ 2018-ին ՀՀ-ում տեղի է ունեցել նախագահական մեկ ընտրություն, վարչապետի 5 ընտրություն, վարչապետի 2 փոփոխություն, ԱԺ արտահերթ ընտրություններ, Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, ՏԻՄ արտահերթ ընտրություններ, եւ, ի վերջո, տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն»,- ասաց վարչապետը եւ ներկայացրեց՝ ինչ ունենք այս տարվա արդյունքում մակրոտնտեսական առումով։․

«Այդ տարվա ընթացքում ունենք 5,2 տոկոս տնտեսական աճ՝ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած կառավարությունը բյուջեում գրել է 4,5 տոկոս աճի կանխատեսում։ Կառավարությունը 2018 թվականի արդյուքներով բյուջեում չունի չկատարված ոչ մի պարտականություն։ Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն, եւ, այս առումով, կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, որովհետեւ այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է ՀՀ բնականոն կյանքը՝ լիարժեքորեն։ Ընդ որում՝ միեւնույն ժամանակ տեղի է ունեցել նաեւ պետական կառավարման համակարգի գլոբալ անցում՝ կիսանախագահականից դեպի խորհրդարանական»,-ասաց գործադիրի ղեկավարը՝ ընդգծելով, որ այլ կերպ կառավարության աշխատանքը հնարավոր չէ գնահատել, քան փայլուն․

«Սա ցույց է տալիս նաեւ այս տարվա միտումները։ Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում մենք ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ տարածքում, եւ ապրիլին մենք ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը եւս ամենաբարձրն է։ Պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է առնվազն 62 մլրդ դրամով։ Եթե համարենք, որ կառավարությունը 2018 թվականին առնվազն ճգնաժամային կառավարման ռեժիմում է եղել, այդ խնդիրը լուծվել է բացառիկ հաջողությամբ։ Եւ կրկնում եմ՝ խիստ կասկածում եմ, որ աշխարհում կա որեւէ երկիր, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, եւ մակրոտնտեսական կայությունը պահպանվել է եւ տնտեսությունը ռեցեսիայի տեւական փուլ չի մտել»։

Շարունակելի

Տպել
1347 դիտում

ՃՏՊ Մխչյան գյուղում. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է. ԱԻՆ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

ԱԱԾ-ն բացահայտել է Իջեւանի նախկին քաղաքապետի կողմից առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք

Լիանա Կարապետյանը քիչ առաջ դուրս եկավ «Աբովյան» ՔԿՀ-ից

1-ին զորամիավորումում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ . ՊՆ

Իջեւանում՝ Մետաղագործների փողոցում, փայտե տնակ է այրվել. տուժածներ չկան

«Թումո» կենտրոնի մասնագետները բաց դաս են անցկացրել 4-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների համար

ՀՀ վարչապետի դուստրը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

Ունեմ տեղեկություն, որ որոշ «իրավապաշտպան» կազմակերպություններ քայքայիչ գործողություն են իրականացնում. Գաբրիել Բալայան

Անհատ տաքսիստները բողոքում են օն-լայն համակարգերի արտոնությունների դեմ. ՊԵԿ-ն արտոնություններ չի տեսնում

Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործով նախաքննությունն ավարտվել է

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել են Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման հնարավորությունները

Զոհրաբ Մնացականյանը եւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր

Որդեգրումների գործով Լիանա Կարապետյանի մեղադրանքը ծանրացվել է. նա 6 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի

Նրանց տեղը համայնքից դուրս է, դատարանի բակում. Արարատի մարզպետը՝ Սերժ Սարգսյանին սատարելու գնացած համայնքապետների մասին

Ադրբեջանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

«Ռոման» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում կմրցի այս մրցաշարի ռեկորդակրի դեմ

Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ոստիկանություն (տեսանյութ)

Մեր հայրենիքում, մեր ազատագրված տարածքներում, որոնք մեր անվտանգության երաշխավորն են, զիջման տեղ չունենք. Հայրապետյան