Մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա՝ չկա ոչ մեկիդ երեխու հաշվին․ սա ինչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն գերակատարում

Ազգային ժողովում այսօր բյուջեի կատարողականի քննարկումից հետո վարչապետի եզրափակիչ ելույթից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նկատեց, որ, եթե չի սխալվում, խորհրդարանի դահլիճում չկա մարդ, որը կողմ է քվեարկել ՀՀԿ-ի բերած՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծին՝ այն ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատագամվորները, «Լուսավոր Հայաստան»-ը, եւ ինքը, եւ վարչապետը, երբ նույն խմբակցությունում էին։ Բայց հիմա խոսքը այդ բյուջեի կատարման մասին է․

«Սա չափազանց կարեւոր արձանագրում է, եւ ուրեմն՝ պետական բյուջեի կատարման մասին»,-ասաց ԱԺ խոսնակը՝ եւ սկսեց ոլորտից ոլորտ ծաղկաքաղով ներկայացնել կառավարության գրանցած արդյունքները․

Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները գերակատարվելու են, արդեն իսկ ակնհայտ է՝ առնվազն 62 մլրդ դրամով։
51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից։ Հունիսի 1-ից բարձրանան զինծառայողների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցիչներինը։
410 բնակարան անհատույց տրամադրվել է զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներն։
209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, եւս 200 հազարինը կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո։
85 հազար թոշակառուի եւ նպաստառուի թոշակ եւ նպաստ բարձրացվել է պարենային աղքատության գծից, այս մարդիկ առնվազն չեն սովելու։  
2019 թվականի հունվարի մեկից բարձրացվել է ավելի քան 10 հազար բուժաշխատողի աշխատավարձ։
Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուի վարկային պատմություն։
Տարածքային համաչափ զարգացման համար վիճակի բարելավման նպատակով 2018 թվականին կառավարությունը համայնքներում իրականացրել է 152 ծրագիր՝ 3,8 մլրդ դրամ ծավալով։ 2019-ին այս նպատակի համար մտադիր ենք հատկացնել 10 մլրդ դրամ։
2018-ին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինության պլանը, նորոգվել է 200 կմ ճանապարհ։ 2019-ին նախատեսվում է նորոգել առնվազն 330 կմ ճանապարհ։
Հիմնվել է 17 նախակրթարան՝ Երեւանում եւ մարզերում։
2018-ին Հայաստան ժամանումների թիվը 15,313-ով գերազանցել է մեկնումների թվին»,- թվարկեց Միրզոյանը, խոսեց նաեւ ոսկու պաշարների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին՝ նշելով․ «Սա ինչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն գերակատարում»։

Անդրադառնալով այն քննարկումներին, թե վարչապետը լավն է, կադրային քաղաքականությունը՝ վատը՝ Միրզոյանը կոչ արեց օդի մեջ չխոսել, եւ օրինակ բերեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, եւ այլ նախարարների․

«Նայեք, վատ նախարար է՞ Տիգրան Խաչատրյանը։ Հակոբ Արշակյանը ոլորտի հետ կապ չունի՜, էս պատահական մարդիկ ո՞նց եկան էս ոլորտները ղեկավարեցին, կամ արդարադատության նոր նախարար Ռուստամ Բադասյանը, մի հատ ասուլիս չի տվել, ասում եք՝ վատ, կտեսնեք, որ նրանից լավ նախարար չի եղել։ Ոչ մի նախարար 250 անշարժ գույք չունի։ Մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա՝ չկա ոչ մեկիդ երեխու հաշվին»,-ասաց ԱԺ խոսնակը՝ ակնարկելով Քոչարյանի որդու հաշվին երկու տարում 18 մլն դոլար փոխանցելուն։

Ի վերջո, դիմելով ՀՀ կառավարության անդամներին՝ Միրզոյանն ասաց․

«Հարգելի կառավարություն, ես տեսնում եմ երկու ուղղություն՝ հարցերի օպերատիվ լուծումներ եւ երկարաժամկետ պլանում արդյունք ակնկալող ջանքեր։ Ես ձեզ աջակցում եմ եւ խնդրում եմ շարունակեք այս երկու ուղղությունները անել։ Այս ամենն անցնելու է եւ օրվա վերջում մնալու է տեսլականը, թե մեր երկիրը ինչպիսին է լինելու, մեր քաղաքացիներն ինչպես են ապրելու։ Լուծեք սոցիալական հարցերը եւ ենթակառուցվածքներն ու ներդրումային միջավայրերը զարգացրեք, այնպես, ինչպես արել էք։ Ամեն ինչ փայլուն է, կեցցեք, շնորհակալութուն»,-եզրափակեց Արարատ Միրզոյանը։

Տպել
4889 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան