Վայոց Ձորի մարզում գյուղատնտեսությունը վերջին 1 տարում զարգացում է ապրում. ոլորտի պատասխանատու

Վայոց Ձորի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 190 հազար հեկտար, որից 2500 հեկտար տնամերձերը պտղատու այգիներ են, 900 հեկտարը՝ խաղողի այգիներ, 100 հեկտարը՝ երիտասարդ այգիներ: Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ մարզում ջրովի հողերը խիստ սակավ են. «16 հազար հեկտար վարելահողերից միայն 30 տոկոսն է ջրովի այն դեպքում, երբ օրինակ Արմավիրի կամ Կոտայքի մարզերում այդ թիվը 80 տոկոս է: Վարելահողերի ջրարբիացման լուրջ խնդիր ունենք»,-ասաց նա:

Վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ մթերման հետ կապված խնդիրներ վերջին 2 տարում չեն առաջանում. «Վերջին 2 տարվա մեջ կառավարության կողմից ծրագրեր առաջարկվեցին, հումք վերամշակողներին տրամադրվեց 1 տարի հավելյալ ժամկետով արտոնյալ վարկեր, ինչի արդյունքում ներկայումս թե՛ պտղի ու թե՛ խաղողի մթերման մասով ոչ մի խնդիր չկա: Ամեն ինչ կայացած է այս մասով»: Մարզը հարուստ է նաեւ արոտավայրերով, որը ոչխարաբուծության եւ այծաբուծության համար հիանալի նախապայման է, նշեց վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը. «Մարզում կա կաթի վերամշակման երկու արտադրամաս, ունենք նաեւ մթերման կետեր, մթերման խնդիր չունենք, բայց խնդիր է մթերվող գինը»: Մարզի 8 համայնք սահմանամերձ է Նախիջեւանին՝ Խաչիկ, Արենի, Բարձրունի, Սերս, Նորազնաբերդ, Խնձորունի: Այս բոլոր համայնքներն օգտվում են կառավարության բազմաթիվ արտոնություններից»,-վստահեցրեց Գեղամ Մարգարյանը:

Հարցին՝ մեկ տարի է անցել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից, արդյոք դա որեւէ կերպ նպաստեց մարզի գյուղատնտեսության զարգացմանն այն դեպքում, երբ տարիներ շարունակ մարզի բազմաթիվ համայնքներ բարձրաձայնում էին իրենց՝ կառավարության կողմից անտեսված լինելու մասին, ոլորտի պատասխանատուն նշեց. «Դրական շատ մեծ բաներ բերեց իր հետ, ռեալ շատ բաներ կա էսօր, որ փորձում են իրականացնել գյուղատնտեսության ոլորտում: Դա մեկ օրվա աշխատանք չէ, որ պետք է արվի… հիմա հողը կա, վարկը կա, լավ պայմանները տրված են, բայց 1 օրում այգի հիմնել հնարավոր չէ, պետք է համբերատար լինել ու սպասել արդյունքներին, բայց որ ակտիվություն կա՝ փաստ է: Ներդրողներ են գալիս դրսից, մեր հայրենակիցներն են գալիս, հող են ուզում, այգի են ուզում, կենդանիներ են ուզում պահել… մեծ ակտիվություն ու շարժ կա, որը նախկինում չկար»: Վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ասում է, որ թեպետ կառավարությունը ամեն ինչ անում է՝ գյուղացուն աջակցելու համար, սակայն բանկային համակարգը շատ հաճախ խոչընդոտում է նույն կառավարության հայտարարած ծրագրերին ու աջակցությանը. «Բանկերը անընդհատ ինչ-որ խուսափում են, իրանք անընդհատ դժվարություններ են ստեղծում, բանկերը պատրաստ չեն պարզապես, բայց եթե այդ ծրագրերը կայանան, գյուղատնտեսության մեջ 360 աստիճանով հեղափոխություն կունենանք»:

Շարունակում է պնդել՝ գյուղատնտեսությունը մարզում զարգացում է ապրում: «Մենք հիմա հայրենակից ունենք, որը Չիվա եւ Ռինդ գյուղերում հիմնելու է 400 հա խաղողի այգի՝ բացարձակ քարերի վրա: Ուզում է ձիարշավարան բացել, 6000 գլուխ ոչխար պահել: Վարչապետի այցից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկայացուցիչներ են եկել, ուզում են այստեղ 1000 գլուխ կթու կով պահեն, ուզում են չմշակված հողերը վարձակալեն ու տնտեսություն հիմնեն, ուզում են մոտ 10000 հատ էլ ոչխար պահել: Մեր հայրենակիցներից մեկն էլ որոշել է հեռավոր համայնքում մսի արտադրություն կազմակերպել, ինչպես նաեւ Գլաձոր համայնքում գինու արտադրություն հիմնել»:

Ոլորտի պատասխանատուն որպես վերջաբան նշում է՝ եթե կա ցանկություն մարզում վերջնականապես զարգացնել գյուղատնտեսությունը, պետք է ներկրել այնպիսի կենդանիներ, որոնք կհարմարվեն մարզի բնակլիմայական պայմաններին. «Պետք է համայնք առ համայնք վերլուծել ու մոդուլավորել: Արենին ու Ռինդն օրինակ մասնագիտացել են պտղի ու խաղողի արտադրության մեջ, Կարմրաշեն համայնքը՝ մսի արտադրության մեջ: Մենք պետք է իրենց ուղղորդենք, բայց չպարտադրենք, որ ամեն մեկը չհասկանալով չանի մի բան, որը եկամտաբեր չի լինի, որ հետո նաեւ իրենք իրենց գնորդին առաջարկելու բան ունենան որպես բրենդ»:

Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում։

Տպել
471 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)