Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. Փաշինյան

Խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ իրեն խնդրել են վարչապետին փոխանցել, որ ցանկանում են հանդիպել նրա հետ եւ քննարկել իրենց զավակների գործերի բացահայտմանը վերաբերող հարցեր։

Վարչապետն ասաց, որ իր մոտ նման ընդունելություններ տեղի են ունեցել, գործերի բացահայտման առումով էլ խոչընդոտ չկա․

«Ես լիարժեք վստահ եմ, որ Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի: Դրա մասին խոսակցություն ու պայմանավորվածություն եղել է: Կա քաղաքական պատասխանատու, ենթադրենք՝ վարչապետը: Վարչապետի գործողությունը ո՞րն է, երբ ասում են, թե պատշաճ չէ քննությունը: Վարչապետը կարո՞ղ է գործը քննել: Չի կարող չէ՞ քննություն անել: Շատ կարեւոր է, որ շահառուները ներկայացնեն, թե կոնկրետ քննության մեջ ինչն այնպես չի արվել, ինչը պետք է ուղղվի, ինչ փաստերի հիման վրա պետք է տեղի ունենա քննությունը, էդ ո՞ր փաստերն են, որ պատշաճ չեն քննվել։ Ես դեմ չեմ, ես պատրաստ եմ ընդունել, բայց ընդունելությունը փոխելո՞ւ է, եղել են դեպքեր, որ ընդունելության դեպքում պարզվել է՝ գործն առաջ չի գնալու, որովհետեւ որեւէ փաստի մասին չի խոսվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Քննչական կոմիտեի ղեկավարն էլ իր միջնորդությամբ հանդիպումներ է ունեցել, բայց իրենք աշխատում են այն գործերի վրա, որտեղ աշխատելու տեղ կա, ի ցույց դնեն, թե ինչը քննության ժամանակ չի արվել, ինչը պետք է պարզվի քննության ժամանակ:

Վարչապետն ասաց, որ Նազելի Բաղդասարյանի փոխանցած նամակներին կծանոթանա, բայց անկախ դրանից՝ բոլոր գործերը պետք է պատշաճ քննվեն։

Տպել
1387 դիտում

Միջադեպ՝ Հյուսիսային պողոտայում Վահագն Չախալյանի մասնակցությամբ. նրան եւ մի քանի հոգու բերման են ենթարկել

Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, մեկ անձ հետախուզվում է

Մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Երեւան

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Հրդեհ՝ Շիրակի մարզում. այրվել է անասնագոմ եւ պահեստավորած անասնակեր

Նռնակ՝ իր պայթուցիչով, 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ. կինը զինամթերք է հանձնել

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհը ժամանակավոր փակ է լինելու. ժայռը կպայթեցնեն

«Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության առաջարկների մասին պատասխաններ

Շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ. ջերմաստիճանը կտատանվի +40-ի սահմաններում. Սուրենյան

Արեգնադեմ գյուղում տնակ է հրդեհվել, ապա պայթել գազի բալոն․ 1 հոգի այրվածքներով հոսպիտալացվել է

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 48 հրդեհ` ներգրավելով 58 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ

Սերժ Թանկյանը միացել է SaveAmulsar արշավին

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ հաղթելով թուրք ըմբիշին

Կառավարությունը 2.1 մլրդ դրամ կտրամադրի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար. վարչապետ

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ. Նիկոլ Փաշինյան

Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել. ՊԵԿ

Երեւանը համալրվելու է եւս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան