Տրանսպորտային ոլորտում մեր խնդիրներն օր օրի շատանում են․ նախարար Սուրեն Պապիկյանը համաձայնեց պատգամավորի հետ

Տրանսպորտային ոլորտում մեր խնդիրներն օր օրի շատանում են, եւ կառավարության մոտեցումը մինչեւ հիմա անհասկանալի է ինձ համար։ Այս մասին այսօր խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը։

Ըստ նրա՝ այնքան է արմատավորվել խնդիրը, որ տրանսպորտային ընկերությունները, որ նաեւ սպասարկող են, լուրջ խնդիրների առաջ են կանգնել։ Պատգամավորի կարծիքով՝ տրանսպորտային միասնական ցանց ունենալու մոտեցումը չի կարող կանոնակարգել ոլորտը։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը համաձայնեց պատգամավորի հետ՝ հավելելով, որ խնդիրը Հայաստանում շատ վատ ավանդույթներ ունի․

«Սկսած նրանից, որ տարբեր մարզերում կան կամ եղել են գծատերերի մենաշնորհներ, որոշ դեպքերում էլ այդ գծատերերը պարտավորություններից ելնելով, որ մաս են կազմել իշխանությանը, հաճախ գործել են՝ աշխատելով անգամ մինուսով։ Սա խնդիր է, որ լայն քննարկման կարիք ունի եւ այս ասպարեզում պետք է ներգրավել նաեւ մտահոգ պատգամավորների ներուժը, նաեւ սպասարկող ընկերությունների»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ հարցը հնչեցնող պատգամավորը եւս կներգրավվի գործընթացին։

Պապիկյանը նշեց, որ օրերս ոլորտային փոխնախարար է նշանակել, որն արդեն իսկ ձեռնամուխ է եղել իր տեսլականը ներկայացնելուն, համագործակցել են Տրանսպորտի եւ կապի նախարարության շրջանի տարբեր միջազգային կառույցների հետ, նախարար Հակոբ Արշակյանն էլ բավական գործ արել է, եւ համադրելով նորով պետք է հասկանան՝ ինչպես կարելի է խնդիրը լուծել։

Նախարարը նաեւ նշեց, որ իր կարծիքը համահունչ է նախկին նախարարի հետ, որ լինի միասնական ցանց, բայց, իհարկե, այն տարբերվում է այսօրվա ունեցածից։

Տպել
1350 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան