Արտահանման ծավալների նվազումը տագնապահարույց է, բայց կառավարության ջանքերն իրենց երկար սպասեցնել չեն տա․ ֆիննախ

Հայաստանից արտահանման ծավալների նվազումը տագնապահարույց է: Այս մասին այսօր ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե ինչով է պայմանավորված գյուղարտադրանքի արտահանման անկումը:

Ջանջուղազյանը ասաց, որ տնտեսության արտահանվող եւ չարտահանվող հատվածներում եկամտաբերության մակարդակի տարբերություն կա՝ մոտ 8 տոկոսային կետով․

«Փողն այնպիսի հատկություն ունի, որ գնում է այնտեղ, որտեղ աճի հավանականությունն ավելի մեծ է, եւ մեր ջանքերն ուղղված են այս բուն կառուցվածքի փոփոխությանը»,- պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ այս պատճառով կառավարությունը որոշումներ է ընդունել, որոնք հնարավորություն են տալիս աջակցելու այն ձեռներեցներին, որոնք տալիս են ավելի շատ դեպի արտահանումն ուղղված արտադրանք․

«Այո, արտահանման ծավալների նվազումը տագնապահարույց է, սակայն կառավարության ջանքերն իրենց երկար սպասեցնել չեն տա: Ես հույս ունեմ, որ մենք այս հարցում լուրջ հաջողություններ կունենանք»,- ասաց ֆինանսների նախարարը:

Տպել
2252 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան