Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի անձնագրի խնդիրը լուծվել է. ֆեդերացիայի փոխնախագահ

Եվրոպայի չեմպիոն ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն (73 կգ) այլեւս անձնագրի խնդիր չունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը: Խնդրի մասին խոսվել էր այս տարվա սկզբին, մարզիկը նույնիսկ նշում էր, որ դա խանգարել է իրեն հավաքների ու մրցումների գնալու հարցում, թեեւ այս հայտարարության հետ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը համաձայն չէր: Հովհաննիսյանը նույնպես նշեց, որ անձնագրի խնդիրը Ֆերդինանդին չի խանագարել, հիմա էլ այդ հարցն ամբողջությամբ լուծվել է:

«Երբ անձնագրի խնդիր ուներ, ոչ ուսումանամրզական հավաքներին, ոչ էլ մրցաշարերին չի խանգարել: Ամեն ինչ արել են սպորտի եւ պաշտպանության նախարարությունները: Նույնիսկ 3 ամսով են անձնագիր տվել, մասնակցել է: Հիմա ունի մեզ նման սովորական անձնագիր՝ 10 տարով, անձնագրի խնդիր չկա»,- ասաց նա:

Նաեւ ավելացրեց, որ Կարապետյանը բանակի հետ կապված հարցեր էլ այլեւս չի ունենա: 2018 թ. Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո տարկետում է ստացել: Հիմա էլ 27 տարեկանն արդեն լրացել է:

Այս օրերին Կարապետյանը պատրաստվում է Մինսկում կայանալիք եվրոպական խաղերին: Մարզվում է Երեւանում՝ «Օլիմպավանում»: Նրան մրցումներին պատրաստում է Հովհաննիսյանը (որը նաեւ հավաքականի 2-րդ մարզիչն է), քանի որ Նազարյանը զբաղված է իր առողջական հարցերով: Ըստ նրա՝ Ֆերդինանդի մարզավիճակը լավ է, միայն վնասվածքն է անհանգստացնում:

«Մոսկվայում է ուսումնամարզական հավաքի մասնակցել, Սոչիում եւ Արմավիրում: Ամեն ինչ ապահովել ենք: Միայն ոտքն է ցավեցրել: Հիմա նրա ֆիզիկական վիճակը, տեխնիկատակտիկական վիճակն ու արագությունը նորմալ է, միայն ոտքի խնդիրն է: Հույս ունենք, որ մրցումների օրը պետք է որ լավ լինի»,- ասաց Հովհաննիսյանը:

Ձյոդոիստների համար 2019 թ. Եվրոպական խաղերը նաեւ Եվրոպայի առաջնություն են: Հովհաննիսյանը մեծ մրցակություն է սպասում Ֆերդինանդի քաշային կարգում: Այս պահին 73 կգ քաշային կարգում մոտ 40 մարզիկ կա, վերջնական թիվը հայտնի կդառնա վիճակահանության ժամանակ: Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդը ֆավորիտներից է, սակայն Հովհաննիսյանը նշում է, որ տիտղոսը նշանակություն չունի, կհաղթի նա, ով այդ պահին ավելի պատրաստ կլինի:

«Այդ պահին, ով իր «պիկը բռնեց», իրեն լավ զգաց, հաղթելու է»,- ասաց նա:

Ֆերդինանդ Կարապետյանը մրցավայր է մեկնելու վաղը գիշերը: Հունիսի 22-ին տեղի է ունենալու կշռման արարողությունը: 23-ին նա մրցելու է:

Տպել
474 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան