Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու. Արթուր Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

Ես շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի հայտարարություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրվող հանցանքների պահին ՀՀ նախագահ հանդիսացած անձը:

Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախորդ նիստում Ռոբերտ Քոչարյանի դատավորին ուղղված այն հորդորին, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու իր արարքի համար, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«...Ես կարծում եմ, որ սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին, եւ ժողովրդական այն անվիճելի խոսքի մասին, որ այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու»,- հավելեց Դավթյանը: Հարցին՝ Քոչարյանի այս հայտարարությունը ճնշում դիտարկո՞ւմ են, գլխավոր դատախազը պատասխանեց, որ պաշտպանական կողմը դա անում է նիստն ակնհայտ ձգձգելու համար. «Դուք նկատում եք պաշտպանական տակտիկայի այդ կազմակերպվածությունը նիստերի ընթացքում, ասուլիսներ հրավիրելու, ամենատարբեր տեղեկատվական հոսքերով բարոյական-հոգեբանական ճնշումներ ներկայացնելու: Բայց այդ արտահայտությունը, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու որեւէ հանցանք կամ իրավախախտում կատարելու դեպքում, ապա որեւէ պաշտոնյա, որը բարեխղճորեն իր պարտքն է կատարել, անհանգստանալու կարիք չունի։ Հույս ունենք, որ մեր դատավորն էլ այդ բարոյական եւ հոգեբանական ճնշումներին չի ենթարկվի՝ վստահ լինելով, որ ՀՀ-ում դատավորը պաշտպանված է»,- ասաց Դավթյանը: Հարցին՝ ըստ ձեզ դատավորը հիմա բարեխղճորե՞ն է կատարում իր պարտականությունները, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ դատարանն այս պահի դրությամբ եթե որեւէ խախտում թույլ տված լիներ, ապա դատախազությունն իր դիրքորոշումն արտահայտած կլիներ. «Ակնհայտ է, որ բարդ է․ ես նիստերի դահլիճում էլ հայտարարեցի, որ պաշտպանության կողմը գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունի»։ Հարցին, թե ո՞րը կարող է լինել ձգձգելու նպատակը, Դավթյանն ասաց, որ ինքը կարող է դրա վերաբերյալ ենթադրություններ անել, որոնք միայն ենթադրություններ կլինեն, ուստի այդ մասին ինքը չի խոսի. «Բայց միտումն ակնհայտ է․ եթե դուք նկատեցիք, նախորդ նիստը, որ տեւեց շուրջ երկուսուկես ժամ, հարց ու պատասխանի էր վերածվել այն դեպքում, երբ առնվազն պրոֆեսիոնալ իրավաբաններիս համար ակնհայտ է գործի քննության ընթացակարգը։ Յուրաքանչյուրս, դառնալով դատախազ կամ փաստաբան, պետք է իմանանք, թե որ պահին ասելու եւ որ պահին լսելու իրավունք կամ պարտականություն ունենք։ Շուրջ երկուսուկես-երեք ժամ այդ հարցի վերաբերյալ քննարկում ծավալելը ինչի՞ մասին է վկայում»,-ասաց Դավթյանը։ Վերջինս անդրադառնալով այսօր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած հերթական ինքնաբացարկի միջնորդությանը՝ նկատեց, որ երեկվա ծավալված քննարկման վերաբերյալ պաշտպանական կողմն այսօր է որոշել դատավորին բացարկ հայտնել. «Գուցե հիմա հետ գանք, եւ պարզվի, որ հիմա էլ դատարանի կողմից այդ որոշումը հրապարակելու ձեւն է հիմք հանդիսանում ինքնաբացարկի համար»,- ասաց Դավթյանը։

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Դավթյանը վստահ է, որ դատախազությունում Ռոբերտ Քոչարյանի հետ կապեր չկան, քանի որ շատերի պնդմամբ՝ տեւական ժամանակ Մարտի 1-ի գործով դատախազությունն անգործություն է դրսեւորել, Դավթյանը պատասխանեց. «Դատախազությունն ապացույցներն ըստ էության գնահատող գործառույթ ունեցող մարմին է, այլ ոչ թե ապացույց ձեռք բերող: Մարտի 1-ի գործով որ պահին ինչ ապացույց ձեռք է բերվել, դա գնահատվել է»: Դիրտակմանը, որ ըստ մեղադրանքի՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ապացույցները կեղծել է, Դավթյանը պատասխեց․ «Իսկ դրա մասին դատախազությունն իմացե՞լ է, այդ փաստը պարզվեց այն ժամանակ, երբ հարուցվեց քրեական գործ»։

Տպել
7244 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները