Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Վաղը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները:

Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: «Բարով գան»,- դիմելով իրավահաջորդին ասաց նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը:

Այնուհետեւ շուրջ մեկ ժամ դատարանում քննարկվում էր, թե ինչ ընթացակարգերով պետք քննվեն բողոքները, առաջինը որ բողոքն է ներկայացվելու: Այս առնչությամբ Երեւան քաղաքի դատախազ, սույն գործով մեղադրող Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց. «Մենք ուղիղ 40 րոպե քննարկում ենք ինչ-որ գործողություններ: Մենք 40 րոպե զրկված ենք բողոքը ներկայացնելու հնարավորությունից, խնդրում եմ այս կարգի քննարկումները շատ արագ ավարտել եւ մեզ հնարավորություն տալ բողոքը ներկայացնել: Ընդ որում միջնորդում եմ, որպեսզի դատական նիստը շարունակվի ժամը 18:00-ից հետո նաեւ»,- հայտարարեց Բաղդասարյանը: Աշխատանքային ժամի ավարտին նիստը շարունակելոիւ դեմ առարկեցիին պաշտպանները. «Օրենքի հիման վրա ստեղծված դատարան չի լինի...»,- ասաց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Ի պատասխան Բաղդասարյանը ասաց. «չի կարելի ամեն ինչ տեղավորել «օրենքի հիման վրա ստեղծած դատարան» հասկացության մեջ, քամի ա լինում, ասում եք՝ օրենքի հիման վրա ստեղծած դատարան»:

Այնուհետեւ դատարանն անցավ բողոքների քննությանը. քանի որ նիստը աշխատանքային ժամի ավարտից հետո չէր շարունակվելու, բողոքները ներկայացնելուն չընդհատելու համար մեղադրողները խնդրեցին հետաձգել դատական նիստը: Այն կշարունակվի վաղը ժամը 09:15-ին:

Տպել
4009 դիտում

Հաջորդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը պայմանագիր կկնքի Top Rank-ի հետ, որի հետ աշխատել է Մուհամեդ Ալին

Քաղաքացիները ահազանգում են՝ Գյումրու նորաբաց ավտոմաքսատանը հերթեր են

Ավտոմեքենայում դանակի սպառնալիքով Չեխիայի քաղաքացուց պահանջել են հեռախոսը եւ գումար. ավազակային հարձակում Երևանում

Երեւանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է դի

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. 80-օրյա ժամկետում այն կքննարկվի

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են ՀՖՖ եւ ստուգումներ կատարել

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ իրավաբանական անձանց համար

Գրպանահատը բռնվել է դեպքից երկու օր անց․ հափշտակված փողը հայտնաբերվել է (տեսանյութ)

ՀՀ նախագահը և տիկինը ներկա են գտնվել Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը

Լոռիում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին ինը ամիսներին 41.6%-ով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018-ին

Մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել. վարչապետ

Սահմանադրական դատարանը ԱԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել. Լիլիթ Մակունց

Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

«Քաղաքավարի եւ կուլտուրական». ինչպես և ինչու էին կանխարգելում Բաքվի հանրահավաքը

Վարչապետի մոտ քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը

Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը

«Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող կասկածելի զանգվածներով փաթեթներ

Առավել ընդլայնել հայ-բրիտանական օրակարգը. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սայմոն ՄքԴոնալդի հետ

Նոյեմբերյանի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա. զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում (տեսանյութ)