Երեկվա եւ այսօրվա միջեւ ես ընտրում եմ վաղը․ Արման Բաբաջանյանը պաշտպանում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Սահմանադրական դատարանի դատավորի քվեարկությունից է կախված Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների հետագա ընթացքը ու ճակատագիրը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի դատական համակարգում ստեղծված իրավիճակը իշխող ուժի մեկամյա «արխայնության, անգործության» հետեւանքն է․

«Այսօր այս Ազգային ժողովի պարտականությունն է ավելի քան 20 տարի առաջ մեր երկրում բույն դրած քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող դատական իշխանություն կոչված կամ կոչվող որջը վերադարձնել ժողովրդին եւ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի դատական իշխանությունն անշրջելիորեն իր բոլոր դատական ակտերն ու որոշումները բխեցնի միայն ժողովրդի իշխանությունից եւ հռչակի բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության», - հայտարարեց Բաբաջանյանը:

Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները անհրաժեշտություն են, այն դեպքում երբ առանձին գործով ի ցույց տրվեց դատական համակարգի ճղճիմությունը, կախյալ վիճակը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ գործը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին:

«Լինենք անկեղծ եւ իրերը կոչենք իրենց անուններով՝ հեղափոխությունից մեկ տարի անց մեր երկրի ինքնիշխանությունն ու պետականությունը նվաստացրած քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայրը ապացուցեց, որ ի զորու է ազդել դատարանների վրա ու ստանալ իր համար ցանկալի որոշումներ: Այդ մեղադրյալը դա շարունակում է ապացուցել նաեւ այսօր՝ դատարանում ցուցադրելով ցինիզմի հասնող ինքնավստահություն՝ բարոյական եւ հոգեբանական ճնշում գործադրելով դատարանի վրա: Եւ ահա հենց այս պայմաններում մենք ընտրում ենք Սահմանադրական դատարանի դատավոր, որը կոչված է հակազդել դատական համակարգում Ռոբերտ Քոչարյանի կնքահայրությամբ հաստատված եւ Սերժ Սարգսյանի կողմից խորացված անարխիայի տարածմանը: Այս քննարկումն ու քվեարկությունը ոչ թե իրավական, այլ ամբողջությամբ քաղաքական ակտ է, հետեւաբար մեր դրդապատճառները ու եզրահանգումները նույնպես պետք է ունենան քաղաքական բովանդակություն եւ հիմնավորում», - հայտարարեց Բաբաջանյանը:

Նա ասաց՝ անկեղծ է ուզում լինել եւ, որ ՍԴ դատավորի ընտրության հարցը իր համար քաղաքական հավատամքի ու ինքնության հարց է: Հիշեց իր ազատազրկման տարիները ու ասաց.

«Ես ուրախ եմ, որ բացի Վահե Գրիգորյանից՝ ձեր մեջ չկա այն մարդը, ով սեփական մաշկի վրա է զգացել ու ապրել այդ տարիների սարսուռը Հայաստանի ազատազրկման վայրերում: Բայց ես անկախ իմ կամքից, այստեղ ներկայացնում եմ այն հարյուրավոր, հազարավոր քաղաքացիներին, ովքեր մարդատյաց դատավորների որոշումների հետեւանքը կյանքով ու առողջությամբ են վճարել: Շատերն էլ ուղղակի դրանից խուսափելու համար արտագաղթել են մեր երկրից: Ի դեպ, օրերս ձեր մարզպետներից մեկը այդ իշխանության անկյունաքարերից մեկին աղուհացով էր դիմավորում, փոխվարչապետը ինչ-որ տոնախմբություն էր նրա հետ իրականացնում։ Սա՝ իմիջիայլոց»:

Պատագամավորը հիշեց, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունները՝ իրենց իշխանությունը պահելու համար։ Նրա պնդմամբ՝ մոլորություն է մտածել, որ նախկին իշխանությունները իսպառ հեռացել են, հետեւաբար, այսօրվա ընտրությունը ընդամենը հնարավորություն է թույլ չտալ, որ այդ իշխանությունների պարագլուխները վերադարձի հույս ունենան․

«Հեղափոխությանը հաջորդած ավելի քան մեկ տարվա ընթացքում մենք պարբերաբար, գրեթե անընդհատ ականատես ենք դառնում հին ու նոր Հայաստանների բախմանը: Հետեւաբար, երեկվա եւ այսօրվա միջեւ ես ընտրում եմ վաղը»,- եզրափակեց Արման Բաբաջանյանը։

Տպել
4822 դիտում

Վարչապետը տիկնոջ եւ դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին (լուսանկարներ)

Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը․Նիկոլ Փաշինյան

Գյումրիում մեկնարկել է քաղաքի օրվան նվիրված տոնական համերգը (լուսանկարներ, ուղիղ միացում)

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ․ Shamshyan.com

Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է․ Կոմանդոսը մասնակցում է Գյումրու օրվա տոնակատարությանը

Հավանաբար այս տարվա ընթացքում կունենանք ժամանակացույցը՝ 2 տարի է, 3 թե 4․ Շիրակի մարզպետը՝ տնակների խնդրի մասին

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Նիկոլ Փաշինյան

Լարված վերջաբան Գյումրիում. Փյունիկը 1-3 հաշվով պարտվեց «Շիրակին»

Լուծարվող գիշերօթիկների աշխատակիցները վարչապետի հետ չկարողացան խոսել

Գյումրին պետք է դառնա Երեւանին մրցակից. Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (լուսանկարներ)

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)