Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը

Հետախուզման մեջ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը (Բուլկի) երեկ՝ հունիսի 17-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եւ ընտանիքի անդամների՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Հայտարարագրից պարզ է դառնում, որ 2018-ին Հարությունյանը 11 հողամաս եւ 1 հասարակական նշանակության շինություն է օտարել: Ըստ հայտարարագրի՝ շինությունն օտարվել է 20 հազար դոլարով, իսկ 11 հողամասերն իրար հետ միասին օտարվել են 1 մլն 160 հազար դրամով:

2018-ին Հարությունյանը օտարել է նաեւ իր՝ «MERCEDES-BENZ S500L 4 MATIC» ավտոմեքենան՝ 12 մլն դրամով:

Տարեսկզբում Հարությունյանն ունեցել է 1178 դրամ, 1 մլն 531 հազար 718 դոլար եւ 4202 եվրո, իսկ տարեվերջում այն դարձել է 534 հազար 671 դրամ, 1 մլն 703 հազար 555 դոլար եւ 11 հազար 683 եվրո:

2018-ին Հարությունյանն ունեցել է 161 մլն 866 հազար 840 դրամի չափով եկամուտ, որից՝ 6 մլն 94 հազար 340 դրամը գոյացել է աշխատավարձից, 153 մլն 72 հազար 500 դրամը գոյացել է շահաբաժնից, իսկ 2 մլն 700 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

Հարությունյանի կինը՝ Հասմիկ Աբգարյանը, տարեսկզբում ունեցել է 127 հազար 381 եվրո, որը տարեվերջում դարձել է 771 եվրո:

Աբգարյանը 2018-ին ունեցել է 2 մլն 700 հազարի եւ 15 հազար 900 դոլարի չափերով եկամուտներ՝ վարձակալության դիմաց ստացված վճարներից:

Հարությունյանի դուստրը՝ Ռիմա Հարությունյանը, 2018-ին ունեցել է 1 մլն 48 հազար 647 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Նշենք, որ ներկա եւ նախկին պաշտոնատար անձինք իրենք են մուտք գործում էթիկայի հանձնաժողովի կայք՝ իրենց տրված մուտքանունով եւ գաղտնաբառով, ու լրացնում իրենց հայտարարագրերը:

Այսինքն, ստացվում է, որ հետախուզման մեջ գտնվող Հարությունյանը ցանկացել է կատարել իր պարտքը եւ լրացնել՝ իր 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Նշենք, որ ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության Արամ Հարությունյանը 2007թ-ին, երբ բնապահպանության նախարար էր, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձեւավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերեւակումների ուսումնասիրության 10 լիցենզիա տրամադրելու, հետագայում դրանց ժամկետները երկարացնելու եւ հանքերի շահագործման թույլտվություն տալու համար պահանջել եւ ստացել է 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:

Իսկ 2008թ-ին Սյունիքի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում հանքերեւակումների լիցենզիաների տրամադրմանը զուգահեռ Սիլվա Համբարձումյանն իր բանկային հաշվեհամարներից կանխիկացրել եւ Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Պահանջած կաշառքի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով, այնուհետեւ գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու եւ դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով գումարները փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին, որտեղից էլ պարբերաբար փոխանցումներ է կատարել  իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող եւ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրան կալանավորելու համար: Հունվարի 18-ին դատարանը որոշում կայացրեց կալանավորել Հարությունյանին:

Տպել
6113 դիտում

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսը․ (ֆոտոռեպորտաժ)

Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալ. Արայիկ Հարությունյան

Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

Կիպրոսն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Գյումրիում ջինսեր արտադրող «Զաքարյան եւ ընկերներ» ընկերությունը վարչապետին ջինսե տաբատ նվիրեց

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն ու Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

Երեւանում եւ Ելփինում փրկարարները բռնել են 1 իժ եւ 1 շահմար

Օշականում արտադրամասի տանիքին հրդեհ է բռնվել

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին