Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում անբարեկարգ ճանապարհը լուրջ խնդիր է (լուսանկարներ)

Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ բնակավայրում 275 մարդ է հաշվառված, մինչդեռ գյուղում մշտական բնակվում են ձմռանը 150, ամռանը՝ մի փոքր ավել: Գյուղն առհասարակ համարվում է ամառանոցային, սակայն այստեղ ամռանը բնակիչները գալիս են ոչ թե հանգստանալու, այլ գյուղատնտեսությամբ զբաղվելու, ձմռան պաշարն ամբարելու:

Բնակավայրը խոշորացվել է 2017թ-ին: Վարչական ղեկավարն ասում է՝ խոշորացումը թե՛ դրական, թե՛ բացասական հետեւանքներ բերեց գյուղին. «Չգիտեմ՝ ինչ ասեմ, ոնց ասեմ… բյուջեն ճիշտ է՝ տնտեսվեց, բայց մենք մեր գյուղով մեր բյուջեով կարողանում էինք ինչ-որ բաներ անել կոնկրետ, հունի մեջ էինք ընկնում, կարող էինք ավելի շատ աշխատանքներ անել, քան էսօրվա դրությամբ, բայց դե խոշորացված համայնքի ղեկավարն էլ ուշադրություն դարձնում է, հնարավորություն տալիս է, չի դիտարկում որպես փոքր բնակավայր: Մինչ խոշորացումը մենք մեր ավագանիով մեր խնդիրները ավելի լավ էինք պատկերացնում ու բյուջեի գումարը օգտագործում էինք միայն բնակավայրի խնդիրների լուծման վրա»,-ասաց նա:

Հիմնական զբաղվածությունը Վարդահովիտ համայնքում անասնապահությունն է: Գյուղը բարձր լեռնային է, հողագործությունն ու այգեգործությունը եկամտաբեր չէ: Համայնքը գազաֆիկացված չէ, որպես վառելիք օգտագործվում է հիմնականում աթարն ու փայտը: Անբարեկարգ ճանապարհները եւս լուրջ խնդիր են բնակչության համար. «6.5 կմ երկարությամբ ճանապարհի ամբարեկարգ վիճակն է առաջնահերթ մեր խնդիրը: Պետական մակարդակով պետք է լուծվի, քննարկումներ ենք արել, ասել են՝ 1,2 մլն դոլար է պահանջվում ասֆալտապատման համար»:

Դպրոցում 10 աշակերտ է սովորում, մանկապարտեզ չի եղել ու չկա: Կառավարության ուշադրությունից վարչական ղեկավարը չի դժգոհում: Ներկայումս խմելու ջրի ջրագիծն է նորոգվում: Որպես ասվածի ապացույց մատնանշում է ձմռանը չփակված ճանապարհները, որ միշտ մաքրվել են ու բնակիչները չեն մնացել ճանապարհին:

3 տարի առաջ որոշվել էր Վարդահովիտում ոսկու հանք շահագործել, լսումներ ու ուսումնասիրություններ են արվել. «3 տարով էր թույլտվությունը տրվել, հիմա նորից ուզում են լսումներ անել, առաջին լսումը եղել է, ու ժողովուրդը դեմ է արտահայտվել, չեն ուզում շահագործել, մտավախություններ ունեն բնակիչները, դրա համար էլ դեմ են արտահայտվել»,-ասաց վարչական ղեկավարը:

Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում։

Տպել
1817 դիտում

Վրաստանում հայալեզու դպրոցների դասագրքերում գրված են ադրբեջաներեն տեքստեր (ֆոտո)

Ռեկտորը պնդում է՝ կոնսերվատորիայի միջոցառումը սատանիստական չէր

ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

«Պատերազմական գործողություն» է. Փոմփեոն՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մասին

Պարապ եմ համարում բոլոր քննադատությունները. Տեր Վահրամը՝ Կարապետյանների մեծադիր կտավի մասին

Անելու եմ այնպես, որ հանդիսատեսը հարցերով դուրս գա դահլիճից. Սերժ Մելիք-Հովսեփյանը նոր ներկայացում է բեմադրել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր Սիրիայի վերաբերյալ երկու բանաձև կքվեարկի

Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչի՞ չեք վաճառում, օգնում մայրերին․ վարչապետը՝ Գրիգորյանի նախկին օգնականին

Ինչ-որ փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է դիմել Վճռաբեկ դատարան՝ Մարտի 1-ի գործով արդարացման դատավճռի համար

Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը. ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ)

Հայաստանն ու Չինաստանը քննարկել են էկոտուրիզմի ոլորտում համագործակցության հարցեր

Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը. Politico

ԵԱՏՄ-ն կայացել է որպես ինտեգրացիոն միավորում. նրա անդամ բոլոր երկրները դրական արդյունք են արձանագրել. Մատվիենկո

ՀՀ ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ լայն կոալիցիա ստեղծել ՄԱԿ-ի միջոցով. The Wall Street Journal

Մինչև 2024 թ.-ը 5-6 տարեկանների 90%-ը և 3-6 տարեկանների 70%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական հաստատություններում

Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են. խնդիրը դա՞ է, թե ով է գրել. Կարապետյան

Այլ նախարարների հրաժարականների մասին քննարկում կառավարությունում չի եղել. Հակոբ Արշակյան