Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան

Ամենակարեւոր սկզբունքը, որ մենք որդեգրել ենք, դա ցանցային աշխատաոճն է՝ ոչ միայն ներսում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Հիմնադրամը 19 երկրում ունի գործընկեր կազմակերպություններ: Փորձելու ենք այդ ցանցն ընդլայնել եւ համագործակցել այդ ցանցից դուրս գտնվող ցանցերի ու ցանցային կազմակերպությունների հետ: Շատ դոնորներ կան, որոնք ասում են, որ ունեն 10 դոլար, բայց ցանկանում են, որ այդ 10 դոլարն օգտագործվի միկրոֆոն գնելու համար: Հիմա մենք աշխատում ենք մարզերի հետ, կարիքները դուրս ենք բերում եւ այդ կարիքների միջոցով փորձելու ենք թե՛ ֆոնդահայթայթում անել, եւ թե՛ դոնորներին ուղղել դեպի այդ կարիքների ֆինանսավորումը»,- ասաց Արշամյանը՝ հավելելով, որ պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի եւ չպետք է պարտադրվի դոնորին որեւէ բան անել այն ոլորտում, որտեղ ներդրում անել նա չի պարտավորվել:

Արշամյանն ասաց, որ մտածում են այնպիսի ձեւաչափով անել հեռուստամարաթոնը, որ սկսվի Հայաստանից, հետո Եվրոպայից գնա ԱՄՆ: Արշամյանի խոսքով՝ ծրագրային առաջնահերթություններից են՝ Շիրակի մարզը՝ Գյումրին, Արցախի հետ կապված ծրագրեր կան: Արշամյանը նշեց, որ այլ մոտեցմամբ կփորձեն բնակարաններ տրամադրել աղետի գոտու տնակներում բնակվող մարդկանց:

Տպել
252 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ