ԱՄՆ Սենատը պատրաստվում է կայացնել Սաուդյան Արաբիային զենքերի վաճառքն արգելելու որոշում

18/06/2019 schedule11:00

ԱՄՆ-ի Սենատն այս շաբաթվա վերջին նախատեսում է արգելափակել Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին 8 միլիարդ դոլարի համարժեք զենքերի վաճառքը` դատապարտելով այս երկրներում մարդու իրավունքների ոտնահարումները, գրում է Ամերիկայի ձայնը:

ԱՄՆ-ի սենատորներին մտահոգում է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքները մեծապես ոտնահարվելու հանգամանքը: «Ինչպես կարող է քո դաշնակիցն առեւանգել քո երկրի բնակչին», - հրապարակային հարց է ուղղում սենատորներից Քրիս Մըրֆին` ակնարկելով լրագրող Հաշուգիի առեւանգման փաստն ու սպանությունը:

Սենատը մի քանի ամիս առաջ ձայների չնչին տարբերությամբ կարողացավ ընդունել Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող օդային գրոհների նկատմամբ աջակցությունը դադարեցնելու մասին որոշում: Կոնգրեսի վերին պալատն այժմ էլ փորձելու է արգելել ամերիկյան ռումբերի, հեռվից կառավարվող զինատեսակների վաճառքն այս երկրին ու Արաբական Միացյալ Էմիրություններին: Այս ընթացքում Թրամփի վարչակազմը ջանում է արագ իրականացնել վաճառքը, ինչն ավելի է զայրացնում կոնգրեսականներին:

Ինչպես դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն է ասում, իրենք պարտավոր են ջանք չխնայել, թույլ չտալու համար, որ նախագահը կարողանա շրջանցել Կոնգրեսը, եւ պետք է միասնաբար կայացնեն զենքերի վաճառքն արգելելու մասին որոշում:

Կոնգրեսում այս պահին մեծամասնությունը կողմ է, որ զենքերի վաճառքը դադարեցվի: Սակայն շատ կասկածելի է, որ նախագահի հավանական վետոյին արժանանալուց հետո բանաձեւը որոշման վերածվելու համար կհավաքվի ձայների անհրաժեշտ երկու երրորդը: Ասենք, որ Սենատին անցյալ շաբաթ արդեն իսկ չէր հաջողվել կասեցնել Բահրեյնին ու Քաթարին զենքերի վաճառքը: Հանրապետական կոնգրեսականների մի մեծ խումբ մեծապես է կարեւորում այս երկրներին զենքի վաճառքը: Ինչպես նրանցից սենատոր Թոմ Քոթոնն է ասում, ամերիկյան պատժամիջոցների տակ տառապող «Իրանի այաթոլահներն իրենց կատաղությունն ուղղում են ընդդեմ աշխարհի, եւ կարեւոր է, որ ԱՄՆ-ը աջակցի Պարսից ծոցի իր գործընկերներին, որպեսզի նրանք կարողանան իրենց պաշտպանել Իրանի ագրեսիայից»:

Հանրապետականների մի մասն էլ կարծում է, որ եթե այդ երկրները զրկվեն ամերիկյան զենքեր գնելու հնարավորությունից, կփորձեն իրենց անհրաժեշտ զինատեսակները ձեռք բերել Ամերիկայի հակառակորդներից:

Տպել
426 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան