Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Երեւանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում որոշեց համաձայնություն տալ մայրաքաղաքի Արգենտինայի հրապարակում տեղադրել արգենտինացի գեներալ, քաղաքական գործիչ, փաստաբան Մանուել Բելգրանոյի կիսանդրին:

Առաջարկ-միջնորդությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը:

Արգենտինայի դեսպանությունը նախատեսում է նաեւ իրականացնել նույն հրապարակի շրջակայքի բարեկարգման աշխատանքները, հրապարակի ցուցանակների տեղադրումը եւ արգենտինական մոտիվներով հարակից կամարանցումի նկարազարդումը, ինչը կավելացնի նոր եւ գրավիչ հանդերձանքով երեւանյան կամարանցումների թիվը:

Ավագանու նիստում հարցն ընդգրկվելուց առաջ, դեսպանատան կողմից ներկայացված նախագծային փաթեթը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում ու Երեւանի գլխավոր ճարտարապետի կողմից եւ հավանության է արժանացել: Հարցը նաեւ համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության եւ ՀՀ ԱԳՆ-ն հետ:

Արգենտինայի հրապարակն ընդգրկում է Սայաթ-Նովայի պողոտայի եւ Չարենցի փողոցի հատման մասում ձեւավորված հատվածը:

Տպել
653 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ