Իմ պաշտպանյալի ցուցմունքից անմիջապես հետո պետք է քրեական գործ հարուցվեր. Լիսկայի մահափորձի գործով ամբաստանյալի պաշտպան

Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով դատավորը փոխվել է:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը մակագարվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին:

Հիշեցնենք, որ այս գործով ապրիլին տեղի ունեցած նիստի ժամանակ գործով անցնող ամբաստանյալներից Գարեն Աթաջանյանը աղմկոտ հայտարարություն էր արել. նա հայտարարել էր, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն: Ի դեպ, նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր նաեւ Գորիսի ոստիկանապետը: Այս հայտարարությունից երկու ամիս է անցել, սակայն դեռ քրեական գործ հարուցված չէ, դատախազությունը հետաքննության մարմնին հանձնարարել է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել: Ինչը, ըստ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի՝ որեւէ նորմով ներպետական օրենսդրությամբ սահմանված չէ:

Վահան Հովհաննիսյանը պատասխանել է սույն թեմայի վերաբերյալ մեր հարցերին:

- Պարոն Հովհաննիսյան, դուք տեղեկություն ունե՞ք ձեր պաշտպանյալի աղմկոտ հայտարարությունից հետո դատախազությունը ներկա պահին ի՞նչ գործողություններ է իրականացնում:

- Այն գործընթացը, որը իրականացվում է, դատախազության կողմից որեւէ նորմով ներպետական օրենսդրությամբ սահմանված չէ: ՀՀ Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտնի ելույթից հետո ես գրություն էի գրել դատախազություն՝ ճշտելու, թե ի՞նչ իրավական ընթացակարգերով եւ ի՞նչ է ընդհանրապես կատարում: Ինձ պատասխանել էին, որ օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու հանձնարարություն են տվել հետաքննության մարմնին, եւ դատախազին հանձնարարվել է, որպեսզի վարույթ նախաձեռնի՝ տվյալ հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քանի որ նման որեւէ ընթացակարգ պաշտպանական կողմին հայտնի չէր, հետեւաբար, ես կրկին գրություն էի գրել իրենց, որպեսզի պարզաբանեին, թե նշված դատավարական գործընթացը ո՞ր նորմով է սահմանվում, տվյալ քրեական գործի շրջանակներո՞ւմ է կատարվում, թե՞ հարուցվել է նոր քրեական գործ: Ինձ պատասխանել են, որ պաշտպանը նման գործառույթներով օժտված չէ, որպեսզի դատախազությանը նման հարցում հղի: Իմ պաշտպանյալի իրավունքների եւ շահերի ակնհայտ կոպիտ խախտում է տեղի ունենում, քանի որ այն ցուցմունքը, որն ինքը տվել է, ակնհայտորեն վկայում է իր անմեղության մասին, մինչդեռ դատախազությունը տվյալ դեպքում անգործություն է դրսեւորում, որովհետեւ անմիջապես պարտավոր էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184 հոդվածի (քրեական գործի նյութերով նոր քրեական գործի հարուցումը) կարգով կամ քրդատի 309.2 հոդվածի (դատական քննության ընթացքում այլ անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելը) կարգով նոր քրեական գործ հարուցեր, նախաձեռներ որոշակի քննչական գործողություններ, որի մասին պետք է տեղյակ լինեին ե՛ւ պաշտպանական կողմը ե՛ւ դատարանը: Հիմա տեսեք, հրապարակային դատաքննություն է ընթանում, կողմերի մրցակցություն, զենքերի հավասարություն, մինչդեռ ո՛չ դատարանը, ո՛չ պաշտպանական կողմը, չի տեղեկացվում, թե դատախազությունը դատավարական ի՞նչ նորմերով եւ ի՞նչ ընթացակարգ է իրականացնում: ...Իրենք  ի՞նչ իրավունք ունեն հրապարակային դատաքննության ընթացքում գաղտնի հանձնարարություն տան հետաքննության մարմնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, միգուցե ես էլ հարցեր ունեմ ուղղելու կա՛մ հետաքննության, կա՛մ օպերատիվ-հետախուզական մարմնին: Իրենք դատաքննության ընթացում գտնվող քրեական գործով նման լիազորություն չունեն, որպեսզի հանձնարարություն տան օպերատիվ մարմնին եւ այն էլ՝ գաղտնի: Իմ պաշտպանյալի ցուցմունքներում առերեւույթ առկա էին այլ անձի կողմից կատարված հանցագործության հատկանիշներ եւ նման դեպքում պետք է անմիջապես հարուցվեր քրեական գործ եւ այդ վարույթը պետք է նախաձեռնեին քրեական գործի նյութերով նոր հարուցված քրեական գործով, այլ ոչ թե՝ մայր գործով կատարեին այնպիսի գաղտնի գործողություններ, որի մասին պաշտպանական կողմը չի տեղեկացվում:

- Այս բարձրացված հարցերի պատասխանները փորձե՞լ եք նիստի ընթացքում ստանալ մեղադրող դատախազից:

- Դեռեւս հնարավորություն չեմ ունցել գործընթացին մասնակցելու, հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 27-ին, միանշանակ այդ հարցը ուղղվելու է, եւ եթե այդ հարցին պատասխան չստացվեց, ես բացարկ եմ հայտնելու դատախազին, քանի որ այն, ինչ իրականցվում է, ես արդեն դրանից շատ վատ հոտ եմ զգում:

- Այսինքն, դուք մտավախություն ունեք, որ այդպես էլ որեւէ ընթացք չի՞ տրվի ձեր պաշտպանյալի հայտարարությանը:

- Այն գրությունը, որը քրեական գործում առկա է, այդ գրության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը (ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը,-հեղ.) որեւէ քննչական դատավարական գործողություն չէր կատարել: Հիմա, եթե դատախազությունը նոր հարուցված քրեական գործով կամ իրենց բառերով ասած՝ իրենց վարույթի ընթացքում անհրաժեշտ համարի կատարել քննչական դատավարական գործողություններ եւ եթե անգամ այդ գործողությունները արդյունք տան, հետեւաբար, ինքը դրանով իսկ կփաստի, որ վարույթն իրականացնող մարմինը դրսեւորել է անգործություն, իսկ այդ մարմինը տվյալ դեպքում հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինի ղեկավարը: Հետեւաբար, ես կարծում եմ, առկա է կաշկանդվածություն. որքան էլ որ շատ ցանկանան Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետապնդում իրականացնել, չեն իրականացնի՝ զուտ այն անձի շահերին (ԱԱԾ քննչական մարմնի ղեկավարին) չվնասելու համար:

- Պարոն Հովհաննիսյան, Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործով դատավորը փոխվել է, գործն այժմ մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին, ձեզ հայտնի՞ է, թե ինչու է դատավորը փոխվել:

- Անմիջապես այդ նիստից հետո տեղափոխել են Սեւան:

- Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ սույն գործով արդեն իսկ նիստ եղե՞լ է:

- Մեկ նիստ եղել է, որին ես չեմ մասնակցել, բայց տեղյակ եմ, որ Հենրիկ Ավագյանի պաշտպանը նրան ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանը երկար տարիներ մարզպետ է աշխատել եւ կան ողջամիտ կասկածներ, որ դատավորի հետ որոշակի կապեր ունի: Պաշտպանի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն, մերժվել է:

- Դուք նույնպե՞ս ինքնաբացարկի միջնորդություն եք ներկայացնելու:

- Ամենայն հավանականությամբ՝ այո: Ես կարծում եմ, որ մինչեւ դատաքննությանն անցնելը դատավորը հենց ինքը պետք է այդ գործով ինքնաբացարկ հայտներ, քանի որ կաշկանդվածությունն այնհայտ է. պարզ է չէ՞, որ մարդ երկար տարիներ աշխատել է Սյունիքի մարզում որպես մարզպետ, նույն մարզում որպես դատավոր է աշխատել նաեւ Նապոլեոն Օհանյանը, մինչեւ այս իշխանափոխությունը ինչպե՞ս էին պատկերացնում, որ մարզպետն ու դատավորը ընդհանրապես արտադատարանական կամ դատարանական կապեր չէի՞ն ունենալու, կամ երկու կողմանի հարաբերություններ չէի՞ն ունենալու, դա ընդամենը աբսուրդի ժանից կարող էր լինել:

ՀՀ գխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում անդրադառնալով պաշտպանի հնչեցրած դիտարկումներին՝ ասաց, որ դատախազության գործողությունները լիովին իրավաչափ են եւ համապատասխանում են քրեական դատավարության օրենքի պահանջներին: «Չեմ կարծում, թե անհրաժեշտ է քրեական դատավարության իրավունքի մասնագետ որեւէ մեկին բացատրել, թե որոնք են քրեական դատավարության օրենքով դատախազին վերապահված՝ հետաքննության մարմնին հանձնարարություններ տալու լիազորությունները: Դատական քննության ընթացքում անձը հայտնել է տեղեկություն, որը հակասում է ոչ միայն նախաքննության ընթացքում իր իսկ կողմից տրված ցուցմունքներին, այլ նաեւ գործի քննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքներին: Ակնհայտ է, որ այդ տեղեկությունները, դրանց արժանահավատությունը ստուգվելու անհրաժեշտություն են առաջացնում, ինչը եւ նախաձեռնվել է՝ ինչպես բուն դատական քննության, այնպես էլ համապատասխան միջոցառումներ իրականացնելու՝ հետաքննության մարմնին տրված հանձնարարության շրջանակներում: Այս իմաստով դատախազության կողմից անգործություն դրսեւորելու մասին պնդումները բացարձակ հիմնազուրկ են: Անգամ սկսնակ իրավաբանին է հայտնի, որ քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր են անհրաժեշտ: Եթե նախաձեռնված գործընթացների արդյունքում ձեռք կբերվեն այդ հայտարարությունների արժանահավատության մասին վկայող այնպիսի տվյալներ, որոնք կստեղծեն առանձին վարույթ հարուցելու բավարար հիմքեր, այն միանշանակ կհարուցվի եւ կտրվեն կոնկրետ իրավական գնահատականներ»,- եզրափակեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ սույն աղմկոտ գործը դատարանում քննվում է 2016 թվականից: Ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Լիսկայի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Լիսկան, նրա վարորդը եւ օգնականը, չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն:

Այս դեպքից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Արա Բուդաղյանը (մի քանի ամիս անց նա ազատ արձակվեց եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը:

Տպել
3363 դիտում

Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան