Հենրիխ Մխիթարյանի բարեկամները գնացել են՝ մասնակցելու նրա հարսանիքին (լուսանկար)

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բարեկամուհին՝ Լիլիթ Թաշչյանը, համացանցում լուսանկար է տեղադրել Իտալիայից: Լուսանկարը տեղադրված է բաց, այսինքն՝ հասանելի է բոլորին: Երեկ՝ հունիսի 16-ին, հրապարակված նկարում Մխիթարյանի բարեկամները Վենեցիայում են: Հավանաբար նրանք Իտալիայում են՝ ֆուտբոլիստի հարսանիքին մասնակցելու:

Ինչպես հայտնի է, Մխիթարյանն ամուսնանում է այսօր: Նրա ընտրյալը «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Պսակադրությունը Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում է:

Հարսանիքի օրն ու վայրը վաղուց էին հայտնի, իսկ այսօր ողջ օրվա ընթացքում համացանցում նոր մանրամասներ չեն հայտնվել: Բացի լուսանկարից՝ միայն 1 տեսանյութ, որում, ըստ աղբյուրի՝ armlink-ի, Մխիթարյանն է, որը հարսանիքի կազմակերպիչների հետ կղզի է գնում մանրամասները ճշտելու համար: Թե երբ է արված տեսանյութը, հայտնի չէ (տեսանյութը՝ այստեղ):

Բրիտանական մամուլը Մխիթարյանի հարսանիքի մասին չի գրում: Մինչեւ այս էլ բրիտանական ԶԼՄ-ները նրա անձնական կյանքին գրեթե չէին անդրադառնում: Ֆուտբոլիստն ինքն էլ փորձում է գաղտնի պահել ամեն ինչ:

Մխիթարյանի ու Բեթի Վարդանյանի նշանադրության մասին հայտնի է դարձել նախորդ տարվա նոյեմբերին: Համացանցում հայտնվել էր ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ արված լուսանկար, որում նա ընտրյալի հետ էր: Հայաստանում նույնպես տարբեր միջոցառումների գալիս էր ոչ միայն մոր ու քրոջ, այլեւ սիրելիի հետ: Նման միջոցառումներից է Երեւանում կայանալիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության վիճակահանության արարողությունը:

Տպել
9022 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան