Վալերի Օսիպյանը պարգևատրել է զինված անձին վնասազերծած ոստիկանին ու ՊՊԳՎ ծառայողին (տեսանյութ)

Հունիսի 15-ին ոստիկանությունում աշխատանքային խորհրդակցություն և պարգևատրման հանդիսավոր արարողություն էր։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից «Համագործակցության ամրապնդման համար» մեդալը ստացողն այն քաղաքացին է, որն օգնել է Նոր Նորքում գտնվող բանկերից մեկի պահպանությունն իրականացրած և զինված հանցագործին վնասազերծած ոստիկանին։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանության պետը նրան շնորհակալություն է հայտնել խիզախության համար ու հույս հայտնել, որ օրինակը լավ իմաստով վարակիչ կլինի՝ հատուկ շեշտելով՝ արարքը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման լավագույն դրվագներից է։ Պարգևատրվել է նաև զինված տղամարդուն վնասազերծած պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողը։ Վալերիյ Օսիպյանի հրամանով նրան շնորհվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» կրծքանշան։

Հաջորդիվ պարգևատրվել են հանցագործությունների բացահայտման գործում ավանդ ներդրած ծառայողները։ Ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած, ինչպես և կյանքեր փրկած ոստիկաններն արժանացել են դրամական պարգևների։ Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևավճարի չափը։ Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին։ Նրանց թվում կային մի քանի հարյուր հազար դրամ պարգևի արժանացած ոստիկաններ։«Մենք պատրաստ ենք առանց սահմանափակման լրացուցիչ պարգևավճարներ հանձնել ծանր, առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչողություն ստացած հանցագործությունները բացահայտած ծառայողներին»,- շնորհավորելով պարգևատրվածներին նշել է Վալերիյ Օսիպյանը։ 
Միջոցառման ավարտին Վալերիյ Օսիպյանն իր տեղակալների, կոլեգիայի անդամների, գլխավոր և մարզային վարչությունների պետերի հետ քննարկել է հանցագործությունների և իրավախախտումների կանխմանն ու բացահայտմանը, հասարակական կարգի պահպանությանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր։

Ոստիկանության պետը գերազանց է գնահատել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների վերջին օրերին մայրաքաղաքում իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքները։ Վալերիյ Օսիպյանը մարզային վարչությունների պետերին խիստ հանձնարարել է՝ նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնել նաև մարզերում՝ հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության, հանցագործությունների նախականխման ու բացահայտման մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այս համատեսքստում Վալերիյ Օսիպյանը մարզային վարչությունների պետերին տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Տպել
410 դիտում

Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Ո՞վ է 8 տարի Շիրակում ապրած հովիվ աղջիկը, ինչպես է հայտնվել եւ ապրել ֆերմեր Թորոսյանի տանը

ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄԷ կրթության նախարարի հետ. խոսել են համատեղ կրթական-գիտական ծրագրերի մասին

6 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 250 հազար դոլար, 12 մլն դրամ. քաղաքաշինության կոմիտեի նախագահի ունեցվածքը

«Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով. ընկերությունը պատասխանում է քաղաքապետին

ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար

Մենք ռիսկերը մինիմալի կարող ենք հասցնել, բայց խնդիրը ամբողջությամբ վերացնել չենք կարող. մարզպետը՝ քարաթափման դեպքի մասի

Նախորդ տարի Սեւանում նույն պատկերն արձանագրվելուց հետո ինչ է արվել 1 տարում. պարզաբանում է նախարարը

Սահակյանցն ու մայրը կինեմատոգրաֆիստների միությունից դուրս են եկել «Ոսկե ծիրան»-ի մրցանակների պատճառով

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 15.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի եւ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի դեմ

Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի ունեցած վթարի արդյունքում 4 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել. Մարությանը՝ «Սանիթեքի» մասին

25 տարի անց. «Առյուծ արքայի» նոր տարբերակի համաշխարհային պրեմիերան կայացել է. կլինի նաեւ ՀՀ-ում (տեսանյութ) 

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է իր հետ հանդիպելու ցանկություն հայտնած ամերիկահայ 6-ամյա տղային (լուսանկարներ, տեսանյութ)

Կայացել է ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հերթական աշխատանքային հանդիպումը (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը, որին մակագրել էին Էջմիածնի քաղաքապետի դեմ հայցը, ինքնաբացարկ է հայտնել

ՀՀ-ի կողմից Հալեպի Հայ ծերանոցին և զինհոսպիտալին բժշկական պարագաներ են անհատույց տրամադրվել

ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն արժանացել է ՀՀ ՊՆ պարգևների

Յուրի Խաչատուրովի որդին նորից հայց է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի եւ Լորետա Բարսեղյանի դեմ. պահանջը նույնն է