Խաղաղություն էլ խաղացին. ինչպես է Ադրբեջանը դուրս մղում խաղաղության օրակարգը

Մայիսի վերջին եւ հունիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նախորդ տարվա սեպտեմբերին Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածություններն ընդհատվեցին սահմանային լարվածության աճով: Մայիսի սկզբին հարաբերական անդորրը խախտվել էր Արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմի հաղթանակներին՝ մասնավորապես Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումները ստվերելու ցանկությամբ պայմանավորված «ավանդական» սրացմամբ: Դրանից հետո, սակայն, հրադադարի ռեժիմի խախտումները կրկին նվազել էին: Մայիսի վերջի եւ հունիսի սկզբի լարվածությունն, ըստ էության, առաջինն էր սեպտեմբերյան պայմանավորվածություններից հետո: Հարկ է նշել նաեւ, որ այն գրանցվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցից ընդամենը մեկ օր անց:

Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը տեղեկատվական նախապատրաստություններ էր տեսնում՝ սադրիչ գործողությունների համար: Տարբեր տրամաչափի հեռահար եւ դիպուկահար զինատեսակներից կրակի ավելացմանը զուգահեռ Ադրբեջանը սկսեց իրավիճակը լարելու մեջ մեղադրել հայկական կողմին: Մայիսի 30-ին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց գումարտակի հրամանատար, մայոր Ագիլ Օմարովի մահվան մասին:  Դրանից երկու օր անց՝ հունիսի 1-ին, զոհ եղավ արդեն հայկական կողմում. Արցախի ՊՆ-ն հայտնեց ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան մասին: Դրան հետեւեցին հայկական կողմի պատժիչ գործողությունները եւ այն իրականացրած զինծառայողների պարգեւատրումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից: Հունիսի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց զինծառայող Էլշան Խալիլովի զոհվելու մասին: Հունիսի 13-ին Արցախի ՊՆ-ն հայտնեց հայկական կողմի երկրորդ զոհի՝  ժամկետային զինծառայող Արտյոմ Խաչատրյանի մասին:

Մինչ Ադրբեջանի դրդապատճառներին անցնելը, հարկ է նշել, որ հայկական կողմը շարունակում է երկու՝ առաջին հայացքից տրամագծորեն հակադարձ մարտավարությունների զուգահեռ իրականացումը: Մի կողմից պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգեւատրում է պատժիչ գործողություններ իրականացրած զինծառայողներին՝ այդ քայլով փաստելով, որ «անընդհատ պաշտպանական վիճակից» ձերբազատվելու միտումը շարունակվում է: Մյուս կողմից ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին նշում է, որ ադրբեջանցի մայորի զոհվելու օրը «մենք նույնիսկ ստուգել ենք ծառայության եղած բոլոր զինվորների զենքերը» եւ պարզել, որ կրակոց չի եղել, ինչն էլ փաստում է խաղաղությանը միտված լինելու մասին: Այս պատասխանում կա նաեւ փոքրիկ ակնարկ զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, քանի որ հակառակորդի խոսքերի նկատմամբ վստահություն չկա, իսկ մեխանիզմի առկայության պարագայում հնարավոր կլիներ հստակ ապացույցներ ներկայացնել, որ զինադադարը խախտել է, ենթադրենք, հայկական կողմը:

Ադրբեջանի՝ ռազմական դիվանագիտությանը վերադառնալու իրական դրդապատճառներն, ամենայն հավանականությամբ, կապված են Վաշինգտոնում հունիսի 20-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսված հանդիպման հետ: Տարեսկզբից անցկացվող բազմաթիվ զորավարժությունները չէին տալիս ցանկալի արդյունքը. խաղաղության օրակարգը առաջ էր շարժվում թեեւ դանդաղ, բայց ադրբեջանական տեսանկյունից անբարենպաստ կերպով: Բաքվում, հավանաբար, տարակուսեցին այն բանից հետո, երբ սկսեց խոսվել կոնկրետ քայլերի՝ մարդկանց միջեւ շփումների հաստատման, ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների մասին: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ համաշխարհային մամուլում բարձրացած աղմուկն էլ ի ցույց դրեց Ադրբեջանի՝ «բազմամշակութային ու բազմազգ պետության» միֆին եւ ցավալի հարված հասցրեց դրան:

Բացի այդ՝ չի կարելի շրջանցել նաեւ ներքին հնարավոր ինքնաբուխ բողոքը՝ խաղաղության ուղղությամբ հստակ քայլեր անելու դեպքում: Ադրբեջանն, ըստ էության, փակուղային վիճակում է. չի կարող չմասնակցել իրական խաղաղության շուրջ բանակցություններին, բայց նաեւ չի կարող իրագործել այդ խաղաղությունը սեփական երկրում, քանի որ շատ երկար ժամանակ պետական մակարդակով տարել է տրամագծորեն հակառակ քարոզչություն, ուստի ներքին լսարանը պատրաստ չէ դրան: Մյուս կողմից, իհարկե, կարելի էր չփորձել ավելի խորացնել հասարակությունում առկա այդ տրամադրությունը այնպիսի «հայրենասիրական» ակցիաներով, ինչպիսին, օրինակ, զորավարժությունների ընթացքում 5 կիլոմետրանոց դրոշն է, կամ հայկական «Օսա»-ի հրթիռից խույս տվող ԱԹՍ-ի մասին անառիթ տեսանյութը:

Իրական խաղաղության շուրջ բանակցությունները ձեռնտու չեն Բաքվին, հետեւաբար անհրաժեշտ էր թույլատրելիի սահմաններում հնարավորինս ապակայունացնել իրավիճակը՝ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար անհրաժեշտ մեխանիզմների շուրջ քննարկումները օրակարգից հանելու կամ դրանք այլ թեմաներով «լուծելու» համար:

Անգամ եթե խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի շուրջ քննարկումները Ադրբեջանի այս գործողությունների արդյունքում դուրս չեն եկել հունիսի 20-ին նախատեսված վաշինգտոնյան հանդիպման օրակարգից՝ դրանք միանշանակ չեն լինի առաջին պլանում: Լարվածության ֆոնին առաջին պլան է գալու Դուշանբեի պայմանավորվածությունների կատարումը, մինչդեռ արտգործնախարարների նախորդ հանդիպման պայմանավորվածությունները կարող էին քայլ առաջ լինել դեպի բանակցային գործընթացի վերսկսումը:

Տպել
10544 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում