Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. եթե այս անգամ էլ չներկայանա, բերման կենթարկվի՞

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը:

Նա նշեց, որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը հրկիզել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետերից մեկի մեքենան եւ տան դուռն ու միջանցքը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանը ճանաչվել է տուժող։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե դա սարքած գործ է․ «Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի: Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն»։

Նշենք նաեւ, որ Ծառուկյանը առաջին անգամ Քննչական կոմիտեի ծանուցումն առձեռն ստանալուց հետո այն պատռել էր:

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ եթե Գագիկ Ծառուկյանն այս անգամ էլ չներկայանա Քննչական կոմիտե, ապա բերման կենթարկվի:

Տպել
9022 դիտում

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան