Հայկական իրականություն. լեզվական ստրիպտիզ Ազգային Ժողովում

15/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 15-ի համարում

Հայաստանում թեժ քաղաքական պրոցեսներ ավանդաբար խոստանում է ընդդիմությունը։ Բայց արդեն չորս սեզոն է` ընդդիմությունը ձայն չի հանում։ Փոխարենը, քաղաքական ամառը, հատկապես խորհրդարանում, չնայած ճապոնական կոնդիցիոներներին, իսկապես թեժ է։ Վերջին տարիներին Հայաստանի խորհրդարանում երբեւէ չեն եղել այնպիսի բուռն եւ կատաղած քննարկումներ, քաղաքական ու անձնական փոխադարձ այնպիսի հայհոյանքներ ու սպառնալիքներ, ինչպես եղան ամռան այս օրերին։ Իսկ խորհրդարանի երեկվա նիստը կարող էր եւ ողբերգական ավարտ ունենալ, եթե ժամը 12-ին, երբ պատգամավորները հատկապես կատաղած էին, ԱԺ գար ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Որպես մինիմում, պատգամավորները նրան ծեծելու էին, իսկ պատժի մաքսիմում տարբերակների մասին, հատկապես Տիգրան Սարգսյանի դեպքում, կարծիքները տարբեր էին։

Եւ ի՞նչ էր տեղի ունեցել, որ պատգամավորներն անգամ առաջարկում էին ընդմիջել նիստը, բերման ենթարկել ԿԲ նախագահին ու նրան պարտադրել ներողություն խնդրել պատգամավորների եւ օրենսդիր մարմնի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։ Իսկ տեղի էր ունեցել այն, որ նախորդ օրը, պատասխանելով մեր այն հարցին, թե ճի՞շտ է, որ ԿԲ հավաքարարն ԱԺ պատգամավորից բարձր աշխատավարձ է ստանում, Տիգրան Սարգսյանն ասել էր. «Ոչ, մեր հավաքարարները շատ ավելի քիչ են ստանում, քան պատգամավորները։  Բայց, եթե ցանկություն ունեն, կարող են գալ եւ ընդունվել աշխատանքի»։ Այսինքն, Տիգրան Սարգսյանը պատգամավորներին հրավիրել էր ԿԲ՝ հավաքարար աշխատելու։ Ահա այս հրավերից հետո երեկ, երբ սկսվեց ԱԺ նիստը, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը պահանջեց, որ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը գա եւ խորհրդարանի ամբիոնից իրենցից ներողություն խնդրի:

«Նա պետք է գա այստեղ եւ ներողություն խնդրի։ Երեկ ինքն էր այստեղ խոսում փոքրամասնությունների մասին։ Խոսքը, իհարկե, սեռական փոքրամասնությունների մասին չէ. մենք սեռական փոքրամասնություններին, այսինքն` իրեն, գնահատական չենք տալիս»,- հայտարարեց Վիկտոր Դալլաքյանն ու, տեղից վեր կենալով, ավելացրեց՝ «Բ-ի տղա է, էլի»` առաջին բառը ամբողջապես արտասանելով։ Վիկտոր Դալլաքյանի տեսակետը նիստերի դահլիճում պաշտպանեցին բազմաթիվ պատգամավորներ, իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը հայտարարեց, որ սա այն եզակի դեպքերից է, երբ ինքը բացարձակ համաձայն է Վիկտոր Դալլաքյանի հետ ու իր համաձայնությունն արտահայտեց Տիգրան Սարգսյանի հասցեին «բ-արած գոմիկ» ինտիմ որակումով։

Նրա հետ էլ իր միանշանակ համերաշխությունը հայտնեց գործարար պատգամավոր Արեգ Ղուկասյանը, եւ մի պահ սեռական փոքրամասնության թեման նիստերի դահլիճում դարձավ այնքան դոմինանտ, որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, որը երեկ եւս խիստ զայրացած էր, բայց բոլորովին այլ պատճառով, հայտարարեց, որ նման արտահայտությունները բնորոշում են այն մարդկանց, ովքեր օգտագործում են դրանք։ Բայց եւ խոստացավ ամեն ինչ անել՝ խորհրդարանի եւ պատգամավորների պատիվը վերականգնելու համար։ Ու մինչ ԱԺ նախագահն իր աշխատակազմին պատվիրեց եւս մեկ անգամ լսել Տիգրան Սարգսյանի եւ լրագրողի հարց ու պատասխանը եւ համոզվել՝ արդյո՞ք ԿԲ նախագահը պատգամավորներին նվաստացրել է, ԱԺ միջանցք տեղափոխված պատգամավորական «սխոդկան» որոշում էր, որ այսպես ապրել այլեւս չի կարելի:

«Տիկոն ճիշտ էլ ասել է։ Եթե գործադիրը մեզ կոճակի տեղ է դնում, Տիկոն էլ իրավունք ունի մեզ հրավիրելու հավաքարար աշխատելու»,- «սխոդկայում» իր տեսակետը ներկայացրեց գործարար պատգամավորներից մեկը։ «Հիմա այս հարցը ի՞նչ լուծում է ստանալու. այսպես էլ թողնելո՞ւ ենք»,- հանրապետական իր գործընկերներին հարցնում էր Համլետ Հարությունյանը։ Եղավ նաեւ առաջարկ` խմբով գնալ ԿԲ, դուրս կանչել Տիգրան Սարգսյանին եւ նրա հարցերը լուծել տղայական տարբերակով։ Սակայն այս առաջարկը որոշ տեխնիկական բարդությունների պատճառով չընդունվեց, եւ պատգամավորական «սխոդկան» որոշեց սպասել մինչեւ լրագրող-ԿԲ նախագահ հարց ու պատասխանի վերծանմանը, որպեսզի որոշեն, թե ի՞նչ անել Տիգրան Սարգսյանին։ Վերջապես սղագրությունը բերվեց նիստերի դահլիճ, եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընթերցեց այն, որը, սակայն, բնավ չթեթեւացրեց ԿԲ նախագահի վիճակը։

«Իհարկե, խիստ պահանջների դեպքում այստեղ կարելի է որոշ բաներ գտնել, կարելի է վիրավորվել, բայց ես անպայման կխոսեմ Տիգրան Սարգսյանի հետ։ Եւ ես անվերապահորեն արձագանքելու եմ պատգամավորներին եւ ԱԺ-ին վերաբերող ցանկացած վիրավորանքին»,- սղագրությունն ընթերցելուց հետո միջադեպի հետ կապված իր ամփոփիչ ելույթում ասաց ԱԺ նախագահը։ Սակայն ԱԺ նախագահի նախաձեռնությունը՝ անձամբ խոսել Տիգրան Սարգսյանի հետ, առանձնապես չոգեւորեց պատգամավորներին, ու նրանք ԱԺ միջանցքում շրջելով՝ սպասում էին ԿԲ նախագահին, որը պարտադիր պետք է գար` 2005-ի բյուջեի կատարողականի շուրջ իր մասով խոսելու համար։ Եւ եկավ։ Մեր հարցին, թե ինքը տեղյա՞կ է, որ ԱԺ-ում իր հասցեին հնչեցին որակումներ, որոնք վերարտադրման ենթակա չեն, եւ արդյո՞ք ինքը ներողություն կխնդրի խորհրդարանից՝ պատգամավորներին վիրավորելու համար, ԿԲ նախագահն իր նախորդ օրվա ժպիտով պատասխանեց.

«Ես իսկապես ոչ մի բանից տեղյակ չեմ», ու մտավ նիստերի դահլիճ։ Նա նստեց վարչապետի կողքին եւ նրա հետ թեթեւ խորհրդակցություն անցկացնելուց հետո նույն ժպիտով տեղափոխվեց Վիկտոր Դալլաքյանի մոտ։  Թե ի՞նչ խոսեցին պատգամավորն ու ԿԲ նախագահը, կողմերը պահեցին միմյանց տված խոստումն ու լրագրողներին ոչինչ չասացին։ ԱԺ-ում շրջող լուրերից միայն հայտնի դարձավ, որ այսօր ԿԲ նախագահն ԱԺ ամբիոնից բացատրություն է տալու իր պահվածքի համար։ Այս ամենի մասին, իհարկե, կարելի էր եւ չգրել։ Հատկապես, որ երեկ ԱԺ-ում քննարկվում էր շատ կարեւոր մի օրենք՝ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին»։ Բայց ժողովուրդն իրավունք ունի ճանաչելու իր պատգամավորներին, իր ԿԲ նախագահին ու մնացած պաշտոնյաներին, որոնց, պարզվում է, այնքան քիչ բան է պետք լեզվական ստրիպտիզ ցուցադրելու համար։

Նաիրա Զոհրաբյան  

Տպել
1424 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան