Փոխադարձ մեղադրանքներ. գողացել են-չեն գողացել 1 տոննա ոսկի

15/06/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 15-ի համարում

«Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի եւ այս ընկերության սեփականատեր «Սթերլայթ Գոլդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի ղեկավարները երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել, որպեսզի ազդարարեին ոսկի արդյունահանող հայկական ամենախոշոր ընկերության կարգավիճակի փոփոխության մասին: «Սթերլայթ Գոլդ Լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերի 55%-ը` 32 մլն դոլար գնահատված արժեքով, փոխանցվել է «Վեդանտա Ռեսուրսես» ընկերությանը, որի նախագահն է ազգությամբ հնդիկ Անիլ Ագարվալը: Իհարկե, մինչ այդ նշված բաժնետոմսերը պատկանել են նույն Ագարվալին: Իսկ բաժնետոմսերի այս փոխանցման նպատակը եղել է այն, որ ԱՈԱՁ-ն, այսպիսով, դարձել է «Վեդանտայի» մաս կազմող ընկերություն: «Վեդանտան» իր մեջ է ներառում աշխարհի տարբեր երկրներում գործող թանկարժեք եւ ոչ թանկարժեք մետաղներ արդյունահանող բազմաթիվ ձեռնարկություններ:

Սակայն, ինչպես եւ սպասվում էր, ասուլիսի հիմնական թեման ոչ թե ԱՈԱՁ-ի կարգավիճակի փոփոխությունն էր, այլ ձեռնարկության, նրա սեփականատերերի եւ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի միջեւ արդեն մի քանի տարի շարունակվող հակամարտությունը, որը վերջին օրերին կրկին հասարակական քննարկման առարկա է դարձել: Բանն այն է, որ երեկվա ասուլիսից 1 օր առաջ լրագրողների հետ հանդիպել էր Այվազյանը եւ մի լավ դատափետել ԱՈԱՁ-ին: Իհարկե, նախարարի դատափետումը տեղի էր ունեցել լրիվ հայկական տարբերակով. նախարարը տնտեսավարողի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել, որոնք դեռեւս հաստատված չեն: Այվազյանը ԱՈԱՁ-ին մեղադրել էր մոտ 1 տ արդյունահանված ոսկի չձեւակերպելու եւ թաքցնելու մեջ:

ԱՈԱՁ-ի իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանը, անդրադառնալով Այվազյանի հնչեցրած մեղադրանքներին, նախ նկատեց, որ նման ծավալի ոսկու պաշար կուտակելու արդյունքում 100-ավոր մլն տոննաներով հող է առաջանում. ոսկին թաքցնելու համար հարկավոր կլիներ նաեւ այդ հողը կորցնել, ինչը պարզապես անհնար է անել: Մյուս կողմից` պարզվեց, որ «ոսկի գողանալու» մասին Այվազյանի պնդումը արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Ըստ Տեր-Տաճատյանի, դեռեւս 2004 եւ 2005թթ. բնապահպանության նախարարությունն ԱՈԱՁ-ում ստուգումներ է անցկացրել, եւ կազմվել են ակտեր: Սակայն հետագայում թե առաջին եւ թե երկրորդ ակտերն էլ չեղյալ են ճանաչվել:

Այս տարի եւս բնապահպանության նախարարությունը ստուգել է ԱՈԱՁ-ն, եւ կրկին ակտ է կազմվել, կրկին այն մասին, որ ձեռնարկությունը ոսկի է «թռցրել», ինչն էլ բնապահպանության նախարարը փորձել է ներկայացնել որպես տեղի ունեցած իրողություն: Սա այն դեպքում, երբ ԱՈԱՁ-ն, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ եւս պատրաստվում է բողոքարկել կազմված ակտը: Եթե այս անգամ էլ բնապահպանության նախարարության ակտը չեղյալ ճանաչվի, իսկ նման հեռանկարը լրիվ իրատեսական է, ապա Այվազյանի հայտարարությունը կդառնա անհիմն, բայց դրանից ոչինչ չի փոխվի, կարեւորն այն է, որ նա ասուլիսում մի անգամ արդեն պարծեցել է, թե կարողացել են չարաշահում հայտնաբերել: Ի դեպ, ԱՈԱՁ-ի նախագահ Բեկ Շառման իր հերթին հայտարարեց, որ իրենք պատրաստ են իրենց ընկերության հաշվին հրավիրել կառավարության մատնանշած ցանկացած փորձագետի կամ աուդիտորական ընկերության, որպեսզի նրանք ստուգեն իրենց գործունեությունը:

Մյուս խնդիրը, որի շուրջ Այվազյանը եւ ԱՈԱՁ-ի տնօրինությունը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ոսկու վերամշակման նոր գործարանի կառուցման համար տեղ հատկացնելու հարցն է: ԱՈԱՁ-ն դեռեւս մի քանի տարի առաջ ուսումնասիրել եւ նախագծել էր ապագա գործարանը, որը ցանկացել էին կառուցել Սեւանի հարեւանությամբ, ինչը հասարակական դժգոհության ալիք բարձրացրեց, եւ այդ նախագիծը մերժվեց: Դրանից հետո ԱՈԱՁ-ն դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս մատնանշի այն վայրը, որտեղ կթույլատրվի ոսկու վերամշակման գործարան կառուցել: Հենց այս քայլն է, որ Այվազյանին նյարդայնացրել է: Նախարարը իր ասուլիսի ժամանակ հրապարակավ հայտարարել է, որ նման մոտեցմանը ինքը, չգիտես ինչու, դեմ է, իսկ տեղի ունեցածը որակել է որպես խորամանկություն: Այվազյանի կարծիքով, ԱՈԱՁ-ն պետք է ինքը առաջարկի գործարանի կառուցման վայրը եւ ձեւը, որպեսզի կառավարությունը հաստատի կամ մերժի այն:

ԱՈԱՁ-ի նախագահ Բեկ Շառման եւ ընկերության տնօրեն Վարդան Վարդանյանը կառավարությունից տեղ խնդրելու իրենց քայլը պարզաբանեցին նրանով, որ ճիշտ տարբերակն է այդպիսին: Ապագա գործարանի տեղանքի ուսումնասիրության եւ նախագծման վրա հսկայական գումարներ են ծախսվում: Մի անգամ արդեն այդ գումարները ծախսվել են, բայց ապարդյուն: Ուստի անիմաստ ծախսեր չանելու համար առաջարկում են, որ կառավարությունն ինքը նախապես ասի, թե որտեղ է թույլատրում գործարան կառուցել: Ավելին, ԱՈԱՁ-ի տնօրենի խոսքերից պարզ դարձավ, որ կառավարությունը պաշտոնապես ընկերության առաջարկը չի մերժել: «Կառավարությունից մեզ պատասխանել են, որ հարցը քննարկվում է, եւ շուտով մեզ կպատասխանեն»,- ասաց Վ. Վարդանյանը:

Իսկ ինչո՞ւ է Այվազյանը ցանկանում, որպեսզի ԱՈԱՁ-ն, ասենք, 1 կամ ավել մլն դոլար գումար ծախսի եւ գործարան նախագծի, որից հետո միայն դիմեն իրեն` նախագիծը հաստատել կամ մերժելու համար: Պետական կառավարման տեսանկյունից այս մոտեցումն անհասկանալի է, ինչը մատնանշեց նաեւ Տեր-Տաճատյանը, որի համար, որպես իրավաբանի, նախարարի մոտեցումը հասկանալի չէ: Բայց, եթե խնդիրը դիտարկում ենք ոչ թե պետական կառավարման տեսանկյունից, այլ հաշվի առնելով խնդիրների լուծման հայկական ներկա իրականությունը, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում: Միլիոնավոր դոլարներ նախագծի վրա ծախսելուց հետո գործարարները կնախընտրեն մի քանի հազ. էլ հաստատման համար «մուծվել», հակառակ դեպքում ստիպված կլինեն ամեն ինչ սկսել զրոյից` վատնելով ծախսված գումարները: 

Ի դեպ, չնայած ԱՈԱՁ-ի տնօրենի եւ փաստաբանի բերած փաստարկները ուղղված էին Այվազյանի ասածը հերքելուն, բայց նրանք ասուլիսի վերջում պնդում էին, թե բնապահպանության նախարարության աշխատանքներից իրենք գոհ են, եւ իրենց միջեւ ոչ մի հակամարտություն չկա: Մնում է ենթադրել, որ հակասությունը կսկսվի, երբ կողմերը փոխադարձ մեղադրանքներից կանցնեն հայհոյանքների:

Վահագն Հովակիմյան

Տպել
2016 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում