Կմշակվեն չափորոշիչներ՝ «Նաիրիտ» գործարանը պոտենցիալ ներդրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ

Հունիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում: Քննարկման առանցքում են եղել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկացման գործընթացում առաջացած խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:

Խորհրդակցության ընթացքում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկացման գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը հակիրճ ներկայացրել է սնանկացման գործընթացը, որի վերաբերյալ պարտատերերը հայտնել են իրենց դիրքորոշումները:

Քննարկման արդյունքում փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում մշակել չափորոշիչներ՝ գործարանը պոտենցիալ ներդրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ, հստակեցնել գործարանի պահպանման հնարավոր մեխանիզմները, ինչպես նաեւ ընդունվել է ի գիտություն կառավարիչի տրամադրած տեղեկությունն առ այն, որ աճուրդի իրականացման գլխավոր նախապայման է հանդիսանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման վերաբերյալ համապատասխան բիզնես-առաջարկի առկայությունը, որը ենթակա է քննարկման «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի և ՀՀ կառավարության կողմից:

Տպել
7072 դիտում

Չեմ պատրաստվում հրաժարական տալ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Յուրաքանչյուր հաճախորդից 1000 դրամ՝ հյուրանոցի աշխատակցին. պոռնկությամբ զբաղվելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական տարին

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի է նետվել կպչուն ժապավենով պարուրված թմրանյութի փաթեթ

Առաջարկվում է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ինստիտուտ ներդնել

Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպքի մասին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան

Վաղվանից կտաքանա 7-9 աստիճանով. փետրվարի 20-ին որոշ շրջաններում ձյուն կտեղա

Յուրի Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի հետ

«Ուստա, չալե՛ Ձոնն Ուրախության»

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը. պաշտպան

Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին

105 սուբվենցիոն հայտ է ստացվել Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ. կմարզվի աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ

3 տարի հետախուզման մեջ գտնվող գորիսեցին հայտնաբերվել է օդանավակայանում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք

Արարատի մարզում հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով

Աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում է՝ մասնակցելու բանակում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ փակ քննարկմանը