Հայաստանյան իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել եվրոպական հանրության մոտ. Բունդեսթագի փոխնախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը ողջունել է պարոն Օպերմանի այցը Հայաստան և նշել, որ այն լավ առիթ է շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման երկխոսությունը, որը վերջին շրջանում ունի ինտենսիվ բնույթ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և իր փոխայցելությունները, Գերմանիա է այցելել ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Հայաստան՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահը: Կառավարության ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը և այս ժամանակահատվածում հատկապես ընդգծել դատաիրավական բնագավառում փոխգործակցության զարգացման կարևորությունը: «Դատաիրավական բարեփոխումները մեզ համար ունեն առաջնահերթ նշանակություն: Մեր երկրում ժողովրդավարական փոփոխություններն ամբողջացնելու համար անհրաժեշտ է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ մեր երկիրը սերտորեն համագործակցում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ եվրոպական գործընկերների աջակցությամբ այդ գործում կառավարությունը կհասնի հաջողությունների: «Մենք իրականացրել ենք ժողովրդավարական գործընթացներ, որպեսզի Հայաստանը լինի առաջադեմ պետություն՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, անկախ դատական համակարգի կայացման առումով»,- նշել է կառավարության ղեկավարը:

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել եվրոպական հանրության շրջանում: «Մասնավորապես, գերմանացիները մեծ համակրանքով են վերաբերվում հայաստանյան փոփոխություններին և հույս ունեն, որ Հայաստանը կհասնի հաջողությունների: Մենք ցանկանում ենք Ձեր երկիրը տեսնել որպես առաջադեմ պետություն և ամեն ինչ կանենք Հայաստանին աջակցելու համար: ՀՀ կառավարությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման ճիշտ ճանապարհին է, քանի որ առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ հասնել հաջողությունների»,- ասել է Թոմաս Օպերմանը:

Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ 2016 թվականին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո Գերմանիան առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում: Վարչապետը հավելել է, որ Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործում Բունդեսթագի բանաձևն ունի մեծ կարևորություն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը և Թոմաս Օպերմանը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու հրադադարի ռեժիմի պահպանումը՝ անթույլատրելի համարելով վերջին շրջանում սահմաններին առկա լարվածությունը: Կառավարության ղեկավարն ընդգծել է դեռևս 2016թ. Վիեննայի գագաթնաժողովում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման շուրջ համաձայնությունների իրականացման կարևորությունը։ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ փոխվստահության մթնոլորտը կնպաստի բանակցություններում կառուցողականության ապահովմանը, սահմաններին լարվածության թուլացմանը:

Վարչապետ Փաշինյանը որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կարևորագույն նախապայման է համարել հակամարտության բոլոր կողմերի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: 

Տպել
2089 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին