Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը քննող դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին:

Նրանք նաեւ միացան Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին՝ համամիտ չլինելով դրա նկարագրական մասի հետ:

Ներկայացված միջնորդությունների վերաբերյալ քիչ առաջ դիրքորոշում հայտնեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

«Հարգելի՛ դատարան, ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը առաջին հերթին, որովհետեւ փաստաբանների պես ծանոթ չեմ այն քրեական գործերին, որոնց վրա հղում է կտարաել Սաֆարյանը:

Բոլոր այդ քրեական գործերը, այդ դատավարությունները եղել են իմ նախագահական ժամկետն ավարտելուց հետո, որոնց ծանոթ չէի, չէի զեկուցվում: Չեմ բացառում, որ որոշ գործերով կարող է սխալներ եղել են... բայց ծանոթ լինելով այս քրեական գործի նյութերին, որն ուղղակի ամբողջությամբ կարած գործ է:

Եւս մեկ անգամ հորդորում եմ ձեզ, ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս եւ այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ես եմ ձեզ նշանակել, անկեղծ պետք է ասեմ՝ ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձեւավորված: Լավ բան չի տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերելը: Այս գործը ձեր թափի գործը չի»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ, արձագանքելով Քոչարյանի այն հայտարարությանը, որը գործը կարված է, ասաց. «Եթե դուք 80 հատոր գործ եք կարդացել ու այդտեղ ձեզ չեք տեսել, դա դեռ չի նշանակում, որ ձեր վրա գործ է, գործ չի կարվել, գործ կարվել է 2008 թվականին գրեթե բոլորի վրա»,- ասաց Սաֆարյանը, ապա զարմացավ, թե ինչու է Ալումյանը միանում իր միջնորդութան եզրափակիչ մասին, եթե իր ներկայացրած հիմքերը Ալումյանի համար ընդունելի չեն:

Երեւանի դատախազ, գործով մեղադրող Գեւորգ Բաղդասարյանն էլ Քոչարյանի հայտարարությունը համարեց սպառնալիք դատարանի հասցեին:

«Մենք լսել ենք ուղիղ, ըստ էության, սպառնալիքին նմանվող ձեւակերպումներ՝ այս գործից հեռու մնալու, այս գործի հեռանկարների ու արդյունքում՝ պատասխանատվության չենթարկվելու հեռանկարից հեռու մնալու մասին: Մենք գտնում ենք, որ դատավորը պետք է անկախ լինի, չենթարկվի այդպիսի ճնշումներին, այդպիսի ձեւակերպումներին ու կայացնի օբյեկտիվ որոշում», - հայտարարեց Բաղդասարյանը:

Տպել
10882 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի