2020-ին նախատեսվում է լուծում տալ 453 ընտանիքի բնակարանային խնդրի. Աղետի գոտու խնդիրները քննարկվել են վարչապետի մոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը: Այն վերաբերում էր աղետի գոտում հաշվառում անելուն, հասկանալու՝ բնակարանային խնդիրների ծավալները, թե պետությունն ինչպիսի՞ պարտավորություններ ունի, դրանից դուրս ինչպիսի՞ իրավիճակ է, որպեսզի պարզենք, թե այս պահի դրությամբ աղետի գոտի ասելով կոնկրետ ի՞նչ ենք հասկանում, ի՞նչ ծավալների մասին է խոսքը և ի՞նչ պետք է անենք դրա հետ կապված, ի՞նչ ժամկետներում»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ 2008-2020 թվականների ծրագրով դեռևս մնում է 557 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիր: 2018 թվականի բյուջեով հատկացված 460 մլն դրամով բնակարանով ապահովվել է 44 ընտանիք: 2019-ին տվյալ ծրագրի շրջանակում  հատկացվել է 560 մլն դրամ, որի շրջանակում կլուծվի 60 ընտանիքի խնդիր: 2020-ին նախատեսվում է լուծում տալ 453 ընտանիքի բնակարանային խնդիր: Նրանցից 280-ը գտնվում է Լոռու, 149-ը՝ Շիրակի, 24-ը՝ Արագածոտնի մարզում:  

Միաժամանակ, Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ կատարված աշխատանքների արդյունքում աղետի գոտու տարածքում հաշվառվել է 6 հազար 536 տնակ, որոնք օգտագործվում են որպես բնակարան: Դրանցից 3500-ը գտնվում է Շիրակի մարզում, 2845-ը՝ Լոռիում, 51-՝ը Արագածոտնում: Նշվել է, որ վարչապետի հանձնարարականի համաձայն մինչ հունիսի 30-ը հասցեական ճշտումներ են իրականացվելու, հասկանալու, թե պետությունն այդ տնակներում բնակվող ընտանիքներից որոնց նկատմամբ ունի պարտավորություն:

Այնուհետև քննարկվել են բնակարային, վթարային շենքերի, քաղաքաշինական այլ խնդիրների լուծման, ինչպես նաև աղետի գոտում շինարարության ոլորտի խթանման հնարավորություններն ու տարբերակները:

Վարչապետը կարևորել է Գյումրին, Վանաձորը և մյուս բակավայրերը տնակներից ազատելու խնդիրն ու նշել, որ քաղաքները պետք է զարգանան քաղաքաշինական հատակագծերի տրամաբանությամբ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խնդիր է դնում լուծում տալ աղետի գոտու խնդրին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության պետական կոմիտեին հանձնարարել հաշվի առնելով միջազգային փորձը՝ ներկայացնել հանրապետության վթարային շենքերի խնդրի լուծման տարբերակներ:       

Տպել
1899 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան