Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը ի չիք է դարձնում միջնորդների ջանքերը. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ներկա այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող հարաբերություններին: Արարատ Միրզոյանի խոսքով` ԳԴՀ վերջերս կատարած իր պաշտոնական այցը, ինչպես նաեւ երկու երկրների բարձրաստիճան ղեկավարության միջեւ հանդիպումները բազմաթիվ նոր ծրագրերով կհագեցնեն Հայաստան-Գերմանիա փոխհարաբերությունների օրակարգը: Դրանցում օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով, որոնք շարունակական բնույթ կկրեն:

Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել գերմանական կողմին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանն ուղղված ջանքերի համար` ակնկալելով, որ դրա իրականացման փուլում Գերմանիան նույնպես ակտիվ դերակատարում կունենա: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների` ԵՄ մուտքի թույլտվության ազատականացման խնդրին` արձանագրելով, որ հասունացել է գործնական քայլեր կատարելու ժամանակը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թոմաս Օպերմանն առանձնացրել է երեք հանգամանք, որոնք պայմանավորում են Հայաստանի հետ կապերի խորացման Գերմանիայի հետաքրքրվածությունը . 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրագործած ոճրագործությունների վերաբերյալ 2016 թվականին Բունդեսթագի ընդունած բանաձեւը, Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը, որն իր դրական արձագանքն ունեցավ Եվրոպայում, եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի այցը Երեւան: «Մենք մեծ համակրանք ենք տածում Հայաստանի նկատմամբ եւ պատրաստակամ ենք ամրապնդելու երկկողմ հարաբերությունները»,-ասել է Բունդեսթագի փոխնախագահը:

Ազգային ժողովի նախագահը հյուրերին հերկայացրել է այն բարեփոխումները, որոնք ընթանում եւ իրականացվելու են ամենատարբեր ոլորտներում: «Մենք հաստատակամ ենք հետեւողականորեն զարգացնելու ժողովրդավարական արժեքները եւ ժողովրդավարությունը մեզանում այլեւս հետընթաց չի ունենալու»,-նշել է Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը` ընդգծելով, որ միայն նման ոճրագործությունների ճանաչմամբ ու դատապարտմամբ հնարավոր կլինի կանխարգելել մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

ԱԺ նախագահը հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շարունակելու ներդում ունենալ միջազգային անվտանգության գործընթացներում` մասնավորապես անդրադառնալով Աֆղանստանում հայ խաղաղապահների արդյունավետ համագործակցությանը գերմանական հրամանատարության հետ:

Տեղեկացնելով, որ ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակության այցը տարածաշրջանային է` Թոմաս Օպերմանը նշել է, որ իրենց նպատակներից է նաեւ ծանոթանալ առկա հակամարտությունների լուծման կողմերի մոտեցումերին, նպաստելու երկխոսության ու խաղաղության մթնոլորտի հաստատմանը:

«Աշխարհում առկա բոլոր հակամարտություններին պետք է նայել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Մարդկանց ազատ ապրելու իրավունքը չպետք է պայմանավորված լինի որեւէ իշխանության քաղաքական նկրտումներով»,-ասել է խորհրդարանի ղեկավարը: Նրա խոսքով` Ադրբեջանում հնչող ռազմատենչ հռետորաբանությունը ի չիք է դարձնում միջազգային բանակցային ջանքերը:

Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հեռանկարներին, կարեւորել միջխորհրդարական կապերի հետագա աշխուժացումը, երկու երկրների տարածաշրջանային փոխգործակցությունը:

Տպել
2191 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն