ԱԱԾ-ն կստուգի Քոչարյանի գործով բողոքների մակագրման գործընթացին ենթադրյալ միջամտության հանգամանքը

Դատախազությունն ԱԱԾ-ին հանձնարարել է ստուգել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից նախորդ նիստում բարձրաձայնված ենթադրյալ հանցագործության հանգամանքը՝ կապված Քոչարյանի գործով բողոքների մակագրման գործընթացի հետ:

Մարտի 1-ի գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը մեր զրույցում ասաց, որ Դատախազությունը դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունն ուղարկել է ԱԱԾ՝ ստուգելու համար դրանում հայտնված տեղեկություները՝ կապած գործերի բաշխման էլեկտրոնային մակագրման գործընթացին հնարավոր ապօրինի միջամտության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա դատական նիստի ընթացքում Մարտի 1-ից անջատված մասով անցնող գործով մեղադրյալների պաշտպանները բարձրաձայնել են այն մասին, որ գործով ներկայացված բոլոր բողոքները պետք է առանձին-առանձին մակագրվեին եւ հարց բարձրացրել, թե ինչպես կարող էին բոլոր բողոքները նույն դատավորին՝ Արմեն Դանիելյանին մակագրվել: Այս հանգամանքն է, որ պաշտպաններին հիմք է տվել կասկածի տակ դնել դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված լինելու հանգամանքը, եւ նրան ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:

Նշենք, որ այսօրվա նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին հայտնել է, որ նա չի կարող լինել օրենքի հիման վրա ստեղծված դատարան՝ Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու դեմ ներկայացված բողոքների գործով եւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել Դանիելյանին: Վերը նշված հիմքերով ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի ժամը 15:30-ին:

Տպել
3328 դիտում

Լեռնապատ գյուղում տնակ է այրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին՝ չինական Նոր տարվա առթիվ

Ռուսական արշավախմբի որոնողական աշխատանքները վերսկսվել են. ԱԻՆ

Արարատի մարզում վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ են հնչել. տուժածների թվում կա դանակահարված

«ՎԱԶ-2114» մակնիշի մեքենան բախվել է ծառին և կողաշրջվել. 37-ամյա վարորդը մահացել է, տուժածների թվում երեխաներ կան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Չեմ հավատում այն մարդկանց, որոնք գիրք են գրում, բայց որեւէ մրցանակ չեն ակնկալում. մրցանակբաշխություն ՀԳՄ-ում

4 մարդ է զոհվել Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

Դպրոցի տնօրենի մրցույթը կարող է լինել հարցազրույցով եւ ըստ զարգացման ծրագրի. օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Թուրքիայում ժամը 20:55-ին 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

2019 թվականին Արմավիրում սեփական եկամուտների հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ 577,1 մլն դրամով

Բուլղարիան 2 ռուս դիվանագետի է արտաքսում երկրից. պատճառը լրտեսության մեղադրանքն է

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց եվրոպայի առաջնությունից

Ժամը 22:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Վանաձորում լուսացույցներից շատերը խափանվել են. քաղաքապետը միտում է տեսնում. կան նաեւ քանդված փողոցներ (լուսանկարներ)

Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. բերման է ենթարկվել Աղձքի 55-ամյա մի բնակիչ

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը ծանոթացել է Արագածոտնի սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը

Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումն է. վարչապետ

Թել Ավիվում՝ ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը բավարարվել է արծաթե մեդալով