Դոլար-դրամ. ԿԲ նախագահը լողի մարզիչ չէ

14/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 14-ի համարում

Հատկապես վերջին շաբաթներին, երբ տրանսֆերտների հաշվին ապրող շարքային քաղաքացին, որը Հայաստանի բնակչության մոտ 60 տոկոսն է, տնից դուրս է գալիս ու հանդիպակաց չենջում տեսնում է, թե ինչպես է դոլարը դառնում պոլի շոր, իշխանությունների հասցեին ուղղված նրա հայհոյանքների առաջին հորիզոնականում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի անունն է։ Եւ ահա երեկ, երբ դոլարի փոխարժեքը հասել էր 410-ի, ԿԲ տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար խորհրդարան էր եկել Տիգրան Սարգսյանն ու ընկել պատգամավորների ձեռքը։ Սարգսյանի, ավելի ճիշտ, նրա ղեկավարած կանտորայի հասցեին երեկ ԱԺ-ում ասվեց ամեն ինչ. շուլեր, խարդախ, դոլարային մախինատոր, ընտրություններից առաջ ընտրակաշառքի պահուստային ֆոնդի համար դոլար քաղհան անող եւ վերջապես ֆինանսական հանցագործ։

Այս ամենը ԿԲ նախագահը լսեց իրեն հատուկ անդրդվելիությամբ եւ տոկունությամբ, բնականաբար՝ բացարձակ համաձայն չլինելով պատգամավորների փաստարկներին։ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ փորձում էր ապացուցել բավականին օրիգինալ մի թեզ. ինչքան դոլարը դառնում է պոլի շոր, այնքան հայ շարքային քաղաքացին, որը ապրում է դրսում աշխատող իր հարազատի ուղարկած գումարի հաշվին, ավելի լավ է ապրում։ Եւ երբ ԱԺ ամբիոնից արած այս հայտարարությունից հետո մենք ԿԲ նախագահին արդեն ամբիոնից իջած վիճակում հարցրեցինք, թե նա իսկապե՞ս կարծում է, որ դրամի այս արհեստական արժեւորումից քաղաքացին ավելի լավ է ապրում, պարզվեց, Տիգրան Սարգսյանը դրանում ուղղակի համոզված է։ Նրան այդպես համոզել են միջազգային կառույցները, որոնք ողջունել են վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցող լողացող փոխարժեքի տրյուկները։

«Այո, ժողովրդի վիճակը գնալով լավանում է, եւ դա նկատում են նաեւ միջազգային կառույցները»,- իր հետ ԱԺ բերած թեզը փորձում էր ապացուցել ԿԲ նախագահն ու ժողովրդին եւս խորհուրդ տալիս հավատալ, որ իր վիճակը գնալով լավանում է։ Եւ որպեսզի հայ ժողովրդի մեջ կասկած չմնա, որ ինքը լավ է ապրում, Տիգրան Սարգսյանը հիշեցնում է երեք տարի առաջ իր արած այն կանխատեսումը, որին հավատացածները 30 տոկոսով շահել են։ Ուղիղ երեք տարի առաջ Տիգրան Սարգսյանը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել խնայողությունները պահել դրամի տեսքով, եւ ով լսել է նրան, 30 տոկոսով շահել է։ Ով չի վստահել ԿԲ նախագահի կանխատեսումներին, 30 տոկոսով տուժել է։ Եւ քանի որ դոլարը շարունակում է գահավիժել, Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ իրեն հիմա եւս չհավատացողները շարունակելո՞ւ են տուժել։

Այս հարցի վրա Տիգրան Սարգսյանը ժպտաց այնպիսի ռակուրսով, որից կարելի էր եզրակացնել, որ դոլարն առաջիկայում վերջնականապես վերածվելու է տրյապկայի։ Իսկ ընդհանրապես, երեկ Տիգրան Սարգսյանը, չնայած պատգամավորների գրոհին, իրեն պահում էր ջոկոնդայական խորհրդավորության սահմանագծին։ Ինչքան էլ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն իրեն ճղեց՝ գոռալով, որ ԿԲ նախագահն իր պահվածքով եւ պատասխաններով անարգում է այնպիսի բարձրագույն մարմնին, ինչպիսին Հայաստանի խորհրդարանն է, ինչքան էլ Արտաշես Գեղամյանը ճյուղ առ ճյուղ ներկայացրեց այն գլոբալ թալանը, որը դոլար-դրամ այս խաղերի արդյունքում կատարվել է Քոչարյան-Սարգսյան զույգի եւ նրանց ֆլեշների ու միկաների միջոցով, ինչքան էլ Վիկտոր Դալլաքյանը փորձեց պարզել, թե ինչպե՞ս է լինում, որ վնասով աշխատող ԿԲ-ի հավաքարարը շատ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան ԱԺ պատգամավորը, Տիգրան Սարգսյանի ժպիտը չէր կորցնում իր ռենեսանսյան խորհրդավորությունը։

Ավելին, մինչ պատգամավորները կոնկրետ փաստերով հիմնավորում էին երկրում տեղի ունեցած ակնհայտ գնաճը, որը, ըստ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի, ուղղակի ջեբկիրություն է ժողովրդի գրպանից, Վիկտոր Դալլաքյանի վերջին միտքը բավականին հետաքրքիր իդեա հուշեց ԿԲ նախագահին։ Երբ մենք նրան հարցրեցինք, թե իսկապե՞ս իր հավաքարարն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան ԱԺ պատգամավորը, Տիգրան Սարգսյանը չհաստատեց Դալլաքյանի ունեցած ինֆորմացիան, բայց, եթե պատգամավորների աչքն այդ պաշտոնի վրա է, ԿԲ նախագահը պատրաստ է ցանկացողներին ընդառաջել: «Ոչ, մեր հավաքարարը շատ ավելի ցածր է ստանում, քան պատգամավորները։ Բայց, եթե ցանկություն ունեն, կարող են գալ եւ ընդունվել աշխատանքի»,- պատգամավորներին չմերժեց ԿԲ նախագահը։

Ինչ վերաբերում է 2003-ին ոսկու պաշարների վաճառքին, ապա Տիգրան Սարգսյանն այս հարցում եւս համազգային ողբի պատճառ չի տեսնում։ Պադումայեշ, ընդամենը 15 միլիոն դոլարի ոսկի են վաճառել, այն դեպքում, երբ ոսկու պաշարները մեր  համախառն արտաքին ակտիվի մեջ չնչին մաս են կազմում։ Եւ ընդհանրապես, ԿԲ նախագահը աղքատ Հայաստանին հիշեցնում է, որ մենք ոսկի կուտակելու մասին դեռ շատ երկար ժամանակ մտածելու իրավունք չունենք։ Ու չնայած նրա այս մի  միտքը տրամաբանական հակասության մեջ մտավ իր իսկ նախորդ մի քանի մտքերի հետ, որ երկիրը հարստանում է, աղքատությունը նվազում է, ժողովուրդը ավելի լավ է ապրում, եւ դրա համար էլ մենք մեր ռեյտինգով արդեն BB մինուս ենք, ինչը  արտասանելիս Տիգրան Սարգսյանը հարգանքից ձգվում էր, բայց դա այլեւս էական չէր։ Կարեւորը, որ 2006-ը բնածին տաղանդների հարցում շատ արգասաբեր տարի է եղել, ինչը արձանագրեց Արտաշես Գեղամյանը: «2006-ը շատ արգասաբեր տարի էր հայ ժողովրդի համար, որը ի հայտ բերեց բազմաթիվ տաղանդների, ի դեմս շախմատիստների եւ Անդրեի։ Ու նաեւ թաքնված տաղանդների, ի դեմս բանկային համակարգի»,- հայազգի տաղանդներին անուն առ անուն հիշեց «ԱՄ» նախագահը։

Այսպիսով, Տիգրան Սարգսյանից պատգամավորները չստացան այն, ինչի համար, ինչպես ասաց Հմայակ Հովհաննիսյանը, իր ընտրողը իրեն պատգամել էր գալ խորհրդարան. «Եւ թող չնեղանա Տիգրան Սարգսյանը, բայց իմ ընտրողն ինձ չի պատգամել դուրեկան խոսքեր ասել նրա հասցեին»։ Մինչդեռ Տիգրան Սարգսյանը չէր էլ նեղանում։ Նա ընդամենը ժպտում էր եւ մեղմորեն սպառնում, որ ԿԲ-ն իր այս քաղաքականությունը շարունակելու է նույն տեմպով եւ նույն ոճով։ Եւ քանի որ նրա սպառնալիքն իսկապես լուրջ էր, մտածեցինք՝ գուցե ԿԲ նախագահը ե՞ւս, ինչպես, ասենք, գլխավոր դատախազը, իրեն նվիրի քաղաքականությանը կամ այլ ոլորտների՝ հանգիստ թողնելով բանկային համակարգը։ Բայց մեր առաջարկը կենսունակ չգտնվեց. Տիգրան Սարգսյանը քաղաքականությամբ չի զբաղվելու:

«Ո՛չ ուղղակի, ո՛չ ստվերային եւ ո՛չ էլ ընդհատակյա ձեւով ես քաղաքականությանը չեմ մասնակցելու»,- ասաց Տիգրան Սարգսյանն ու ավելացրեց, որ եթե ինքը հանկարծ սկսի քաղաքականությամբ զբաղվել, մենք դա կզգանք։ «Այսինքն, եթե թարգեք ԿԲ-ով զբաղվելը եւ անցնեք քաղաքականությանը, դրանից ժողովրդի վիճակը կլավանա՞, թե՞ ավելի կվատանա»,- ժողովրդի հնարավոր ապագան փորձեցինք ճշտել ԿԲ նախագահից։ Այստեղ նա կրկին ժպտաց, որի ենթատեքստը, սակայն, մնաց անվերծանելի։ Ինչ վերաբերում է օրվա թեմային, ապա ԿԲ նախագահը տեղեկացնում է, որ դոլարը շարունակելու է լողալ այնպես, ինչպես ինքն է ցանկանում, եւ այդ լողի վարքագծի համար Տիգրան Սարգսյանը, ինչպես արդեն ասել է հազար անգամ, պատասխանատու չէ։

Հ.Գ. Ի դեպ, երեկ «Ազգային միաբանությունը» ԱԺ-ում ստորագրահավաք էր սկսել 2005-2006-ի հունվար-մայիս ամիսների դրամի չհիմնավորված արժեւորման հետեւանքով տեղական արտադրողին եւ ազգաբնակչությանը հասցված վնասներն ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար։ Աշխատանքային օրվա ավարտին ստորագրել էր ընդամենը 20 պատգամավոր։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1405 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե