Դու նորից եկել ես. ԿԳ նախարարի ինքնախարազանումը

14/06/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 14-ի համարում

Այն ասուլիսը, որ երեկ հրավիրել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ավելի շատ նման էր ինքնախարազանման: Նախարարն անխնա քննադատում էր ոչ միայն կրթական մեր ողջ համակարգը, այլ նաեւ իրեն եւ, ըստ էության, նաեւ իր նախորդին, առանց վերջինիս անունը նշելու: «Ի՞նչ ենք անում մենք մեր կրթական համակարգում: Անկումը գրանցվում է հստակ կերպով: Հայաստանն աստիճանաբար իր կրթական որակով զիջում է, եւ մենք սկսում ենք համեմատվել միջինասիական երկրների հետ, մոտենում ենք Թուրքիային, եւ նրանց համակարգն է մեզ համար դառնում համեմատելի: Եթե շարունակենք այս ճանապարհը, ես վստահ եմ, որ մենք մեր կրթական համակարգն ուղղակի որակի իմաստով կկորցնենք»,- ասում էր Լեւոն Մկրտչյանը՝ տվյալ դեպքում նկատի ունենալով հատկապես բարձրագույն կրթության համակարգը:

«Ինչը որ բացարձակ կերպով անհասկանալի է արդեն 6-7 տարվա ընթացքում, դա մեր լիցենզավորման եւ հավատարմագրման համակարգն է: Ըստ էության, մենք այստեղ ոչ միայն առաջընթաց չենք գրանցում, այլ անընդհատ կուտակում ենք նորանոր խնդիրներ: Այսինքն, այն, ինչ մենք արեցինք այս համակարգի հետ, այն լուրջ բացթողումներից է, որի սրբագրումը պահանջելու է տարիների աշխատանք»,- սա էլ նախարարի ինքնախոստովանությունն է մասնավոր բուհերի մասով: Այնուհետեւ հերթը հասավ գիտության ոլորտին, որտեղ մենք կորցնում ենք մեր դիրքերը եւ եթե այսպես շարունակենք, անկումը, նախարարի կարծիքով, կլինի ավելի զգալի: ԿԳ նախարարի խիստ քննադատությունից անմասն չմնաց նաեւ հանրակրթության ոլորտը:

Մի խոսքով, ի տարբերություն իր նախորդի, Լեւոն Մկրտչյանն ընտրել է քաղաքականության լրիվ նոր կուրս: Իսկ ի՞նչ է պատրաստվում անել նորանշանակ նախարարը կրթական մեր համակարգը լիակատար կործանումից փրկելու համար: Նախ, պարոն Մկրտչյանը բոլորին կոչ արեց ԿԳ նախարարությանը չվերաբերվել որպես տարբեր տիպի քննությունների անցկացման համակարգ, քանի որ այն խնդիրները, որ կան, շատ ավելի լուրջ են եւ ունեն շատ ավելի կենսական նշանակություն, քան երեխաների ավարտական եւ ընդունելության քննությունները: Այնուհետեւ կոչ արեց չքաղաքականացնել կրթական հակարագը:

«Ես չեմ ուզում, որ վաղը մենք սկսենք ընտրություն անել՝ մեր երեխային ուղարկենք հանրապետակա՞ն դպրոց, դաշնակցակա՞ն, թե՞ Օրինաց երկրի: Սա մեզ համար կործանում կլինի: Ուզում եմ հատկապես մեր տնօրեններին ասել, որ եթե նրանք համոզումներ չունեն ինչ-որ կուսակցության մեջ մտնելու, թող չմտնեն, որ այսօր այսպիսի հիմար վիճակի մեջ չընկնեն, ինչը հիմա տեսնում ենք»,- ասում էր Լեւոն Մկրտչյանը: Ինչ վերաբերում է արդեն կրթության բովանդակությանը. նախ, հանրակրթության ոլորտում, նախարարի կարծիքով, այն կրթակարգը, որն ընդունվել է, պետք է արմատապես վերանայվի, քանի որ այն, ինչ արվելու է կրտսեր եւ միջին դպրոցի հետ, հասկանալի է, բայց ավագ դպրոցում չկա ոչ մի սկզբունք եւ կոնցեպցիա: Մկրտչյանի կարծիքով, պարզապես վերցվել է 10-ամյա դպրոցը եւ ձգվել, դարձվել է 12-ամյա:

Որո՞նք են այն առարկայախմբերը, որ պետք է բեռնաթափվեն, ինչպե՞ս է միջին դպրոցից անցում կատարվելու բարձր դպրոց. սրանք այն հարցերն են, որ այս պահին չունեն պատասխան: Այսինքն, պարոն Մկրտչյանը պատրաստվում է կրթակարգի փոփոխությունների հարց դնել: ԿԳՆ քաղաքականության հաջորդ հիմնական նշանակետն, ըստ նախարարի, լինելու է ուսուցչի հեղինակության բարձրացումը, թեեւ նախարարը նաեւ համարում է, որ մանկավարժական բարձրագույն կրթության այսօրվա վիճակն անհնարին է դարձնում որեւէ բարեփոխման հնարավորություն: Լեւոն Մկտչյանի կարծիքով, առանց էքսցեսների չի անցնելու նաեւ ռոտացիոն համակարգի ներդրումը բուհերում: Խոսքը բարձր գնահատականների դեպքում վճարովի համակարգից ուսանողի անցումն է անվճար համակարգ եւ հակառակը:

Նաեւ խնդիրներ կան բուհերում կրեդիտային համակարգի ներդրման հետ կապված: Հիշեցնենք, որ կրեդիտային համակարգը ենթադրում է ուսանողների կողմից դասախոսի ընտրություն, քննությունների ժամանակացույցի ընտրություն եւ այլն: Նախարարի կարծիքով, մենք դեռ պատրաստ չենք այս անցմանը, եւ ռեկտորները պարզապես իրավունք չունեն փորձության մեջ դնելու իրենց ղեկավարած բուհերը: «Սա ենթադրում է շատ լուրջ եւ հետեւողական աշխատանք»,- կարծում է Լեւոն Մկրտչյանը:

Իսկ գիտության ոլորտում բարեփոխումների հարցը տեղափոխվելու է աշուն, քանի որ այստեղ խնդիրն, իրոք, չափազանց լուրջ է: Թե ինչպես է Լեւոն Մկրտչյանը պատրաստվում հասնել այս հարցերի լուծմանը եւ կհասնի՞ արդյոք, դեռ հայտնի չէ: Երեկ, սակայն, նա հայտարարեց, որ պատրաստվում է ամեն շաբաթ նախարարությունում բրիֆինգներ հրավիրել, որոնց ընթացքում ԿԳՆ ենթակայության տարբեր ստորաբաժանումներ ներկայացնելու են հաշվետվություններ, եւ այն խնդիրները, որ կան այդ ոլորտներում: Նախարարը պատրաստվում է նաեւ ցրել կրթական համակարգի պատասխանատվությունը ոլորտի ներկայացուցիչների միջեւ:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1310 դիտում

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի