Գործող նախագահը ուղղակի միջամտություն ունեցավ դատական գործընթացին․ վարչապետը՝ Քոչարյանի գործի մասին

«Բարոյական առումով կարող էր լինել հասկանալի, բայց քաղաքական առումով որքանով է ճիշտ, որ գործող նախագահը ունի կոնկրետ ազդեցություն դատարանի ու դատավորի վրա»։

Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն առնչվող հարցին, այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրուցում:

Վարչապետն անդրադարձավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի միջնորդությանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։

«Գործող նախագահը, ով ունի նաեւ ուժային լծակներ, ով ունի հատուկ ծառայություններ եւ էդպես շարունակ, այսպիսի ուղղակի միջամտություն է ունենում դատական գործընթացին, որքանո՞վ է սա ընդունելի։ Գործող նախագահն ունի ուղղակի ազդեցություն դատական գործընթացի վրա:

Ես նկատի ունեմ՝ դատական գործընթացում, ըստ էության, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է, եւ այդպես էլ պետք է լինի, եւ պատկերացրեք դատական պրոցես է տեղի ունենում, որտեղ սենյակում՝ դատական նիստերի դահլիճում, ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ, եւ այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը ասում է դատավորին՝ ես միջնորդում եմ, որ դուք կայացնեք այսպիսի որոշում։ Ինչքանո՞վ կարող ենք նման պայմաններում օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին խոսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել դատարան, որը բավարարվել է:

Տպել
3073 դիտում

Թմրանյութ պահելու կասկածանքով Սևան քաղաքի հանրային լողափից 60-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 9.5հա տարածք

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

Մխիթարյանը՝ «Սասուոլո»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 7 մարզում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եւ Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Արման Դարչինյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեցին. ԱԱ

Թուրքիայից ԵՄ արտահանումը 2019-ի 7 ամսում կազմել է 47.2 մլրդ եվրո

Այսօր առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ

Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ