Իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ չի ներկայացնում Ալիեւը. վարչապետը՝ հակամարտության կարգավորման մասին

«Արցախի հետ բանակցությունները գաղտնի մակարդակով տանելը, ինչպես եղել է, տեղին չէ: Հնարավորինս շատ մարդ ու հնարավորինս շատ բան պետք է իմանա այդ բանակցությունների մասին»:

Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ նշվում է, որ Ղարաբաղի հակամարտության հարցը կարող է լուծվել Արցախի լիարժեք մասնակցությամբ, այս առումով կա՞ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կարծիքների հակասություն:

«Ես մեկ անգամ էլ եմ ասել, այն բանակցությունների փաթեթը, որը որպես ժառանգություն ես ստացել եմ, ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին, քանի որ նրանք դա չունեին եւ տեղյակ չէին: Հանդիպումներ որքան եղել են, դրանց մասին տեղյակ պահվել է, դրանք թաքուն չեն եղել:

Արցախի հետ բանակցությունները գաղտնի մակարդակով տանելը, ինչպես եղել է ավելի վաղ, տեղին չէ: Հնարավորինս շատ մարդ ու հնարավորինս շատ բան պետք է իմանա այդ բանակցությունների մասին: Իշխանությունները կարող են տարբերակներ առաջարկել, եթե իմանան, որ բանակցային սեղանի շուրջ հավաքվել է  այն մասան, որը պետք է որ հավքվեր: Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը: Այն, ինչ խոսվել է, խոսվել է հրապարակային»:

Արամ Աբրահամյանի հաջորդ հարցին, թե եթե Ադրբեջանը չդիմադրի եւ ասի՝ այո, թող Արցախը միանա բանակցային սեղանին, ի՞նչ կլինի հետո:

«Ես ի սկզբանե ասել եմ, որ ես կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի անունից, որովհետեւ Արցախի նախագահը չեմ եւ Արցախի ժողովրդի կողմից չեմ ընտրվել: Ինչպես ադրբեջանական կողմն է նշում, թե այդ դեպքում ո՞վ է ներկայացնելու Ղարաբաղի, իրենց խոսքերով ասած, ադրբեջանական համայնքի շահերը: Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, առանց բացառության բոլորը, Ադրբեջանի քաղաքացիներ են: Այսօր նրանք մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին, որը քաղաքական գործընթաց է, այսինքն ինչպես սիրում է ադրբեջանական կողմն ասել, Ղարաբաղի ադրբեջանական համայնքն ընտրել է իրենց նախագահին՝ Իլհամ Ալիեւին, ով ներկայացնում է Ադրբեջանը որպես բանակցող կողմ:

Նորից ասեմ, ինչպես Ադրբեջանում սիրում են ասել՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները ընտրել են իրենց նախագահին՝ Իլհամ Ալիեւին որպես բանակցող: Եթե այդ Ադրբեջանի քաղաքացիների անունից չի կարող բանակցել Իլհամ Ալիեւը, նշանակում է՝ գուցե Ադրբեջանու՞մ էլ կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի նախագահը ներկայացնելու լիազորություն չունի: Արդյո՞ք միայն, ինչպես իրենք սիրում են ասել, Արցախի ադրբեջանական համայնքին լիազորություն չունի ներկայացնել Իլհամ Ալիեւը, իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ իրավունք չունի ներկայացնել, կամ այլ քաղաքի:

Մեզ համար կապ չունի, թե ինչքան մարդու հետ կգա ադրբեջանական պատվիրակությունը, ովքեր կլինեն այդ կազմում, քանի որ դա ադրբեջանական պատվիրակությունն է: Մեր կողմում կա Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանի պատվիրակություն, Արցախի ներկայացուցիչ ու պատվիրակություն»-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
9663 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա