Ընտրությունները ապաքաղաքականացված են, մինչդեռ պետք է զուտ քաղաքական լինեն. վարչապետը՝ Աբովյանի ընտրությունների մասին

Աբովյանի ընտրությունների մասին 2 կարծիքներ կան. մարդկանց մի մասը կարծում է, որ հաղթել է հին կլանային համակարգը, մյուս խմբի կարծիքով՝ հաղթել է ժողովրդավարությունը:

Այսպես ձեւակերպեց իր հարցը Արամ Աբրահամյանը՝  «Շանթ» հեռուստաընկերության եթերում վարչապետի հետ հարցազրույցի ժամանակ:

«Մենք գտնվում ենք հետհեղափոխական փուլում, մարդիկ քաղաքական առումով օգտվել են ազատ ընտրության իրավունքից: Ընդհանրապես ընտրությունների կեղծման ավանդույթը Հայաստանում սկսվել է բարձր նպատակներից, հետապնդել նպատակներ: Ես հիշում եմ, որ երբ որպես լրագրող առնչվում էի 1996 թվականի դեպքերին, հիշում եմ փաստարկը, երբ ասում էին՝ լավ կլիներ, եթե Գերմանիայում ընտրությունները կեղծվեին եւ մենք ֆաշիստ չէինք ունենա:

Մեզ համար սկզբունքային է, որ ընտրությունները չկեղծվեն: Ըստ էության արձանագրվել է այն, ինչ բազմիցս երրորդ հանրապետության ընթացքում արձանագրվել է՝ մեր երկրում շատ հաճախ ընտրությունները ապաքաղաքականացված են, բայց պետք է դրանք զուտ քաղաքական լինեն:

Առհասարակ, ես կարծում եմ, Հայաստանի քաղաքների համար նախընտրելի է կիրառել ընտրության համամասնական կարգը՝ ինչպես Երեւանում, Գյումրիում, Վանաձորում է:

Կա՞ն արդյոք վերջին ընտրություններից հետո հետեւություններ անելու տեղեր, այո, կան:

Ես կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ, երբ մենք դարձել ենք իշխող կուսակցություն, մենք ամեն անգամ քննարկում եւ մեզ հարցնում ենք՝ արդյո՞ք մենք պետք է բոլոր ընտրություններում հաղթած դուրս գանք, մեր պատասխանն է՝ ոչ, բայց սա էլ չի նշանակում, որ մենք պետք է պարտվելու խնդիրը դիտարկենք: Մենք տարբեր մոդելներ ենք դիտարկում՝ օրինակ ինչպիսի մասնակցություն պետք է ունենա կուսակցության վարչությունը քարոզարշավներին, ինչ ծավալով, ինչ մասշտաբով կամ կազմով: Այո, հետեւություններ պետք է անել Աբովյանի ընտրություններից, բայց ոչ գլոբալ հետեւություններ»,-ասաց վարչապետը:

Տպել
1888 դիտում

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ