Ձեր տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական. ՇՊՀ Գիտխորհուրդը՝ Արայիկ Հարությունյանին

Ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանի՝ 12.06.2019թ. ԱԺ-ում՝ հանձնաժողովների համատեղ նիստում արված հայտարարության՝ ՇՊՀ-ի հանրույթը կոչ է անում.

«Հարգելի՛ պարոն նախարար, ՇՊՀ-ի վերաբերյալ Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական: ՇՊՀ-ն այսօր ապրում է իր բնականոն կյանքով: Այս տարի նշելու ենք մեր բուհի 85-ամյակը և այսուհետ ընդունելով ժամանակի մարտահրավերները՝ հաստատակամ կերպով Ձեզ հետ նշելու ենք նաև բուհի 90-ամյակը:

Ներկայացվող բարոյահոգեբանական լարված մթնոլորտը վատ ղեկավարման և իրականացվող նպատակադիր քաղաքականության հետևանք է, որին երկար ժամանակ չէինք ուզում հավատալ: Որոշ ուժերի հեռահար հավակնությունների և հուսահատ ճիգերի գործադրման արդյունքում բուհի ճակատագիրը զոհասեղանին դնելը Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի համար կունենա կործանարար հետևանքներ:

Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը կարոտ է բարեփոխումների, բայց նման վերաբերմունքն աշխատակիցների, սովորողների և 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ պարզապես չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը:

Լիահույս ենք Ձեր պետական մտածողության և կամքի դրսևորմանը. բուհի դերակատարությունը մեծ է մարզի զարգացման գործում և նախարարության ջանքերով ևս կարժևորվի այն՝ Շիրակի մարզը չտանելով ծերացման:

13.06.2019թ.

ՇՊՀ Գիտական խորհուրդ»:

Տպել
763 դիտում

Այս տարվա 9 ամիսներին 39 զինծառայող է զոհվել Արցախում ու Հայաստանում. դատախազություն

Քիմ Քարդաշյանի ամուսինը պաշտոնապես հայտարարել է քրիստոնեություն ընդունելու մասին

Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր եւ վաղը Հայաստանում են լինելու․ ԱԳՆ խոսնակ

Թուրքիայի նախագահը մեկնել է Ադրբեջան

Ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը․ Աննա Նաղդալյանը՝ հայ լրագրողների՝ Վրաստան մուտքն արգելելու մասին

Հայաստանը պայմաններ է ստեղծում Union Pay վճարային համակարգին միանալու համար, ինչը կօգնի չինացի զբոսաշրջիկներին

Թուրքիայի հարձակման հետևանքով սպանվել է 2 քուրդ լրագրող, եւս 4-ը վիրավոր են

2019-ի առաջին կիսամյակում Հայաստանում 253 մլն դրամով շատ ներդրում է իրականացվել, քան 2018-ի նույն շրջանում. նախարար

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկրպագուներին, երազելուց բացի, ոչինչ թույլ չի տալիս անել

Հրայր Թովմասյանն արձակուրդում է․ նա չի մասնակցում իր վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հարցի քննարկմանը

Քննարկումների արդյունքում վերհանվել են բիզնես գործունեությանը խոչընդոտող ավելի քան 100 խնդիրներ. նախարար

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում է

2019-ի 8 ամիսների ընթացքում ԵՏՄ երկրներ արտահանել ենք 11 տոկոս ավելի, քան 2018-ի նույն ժամանակահատվածում. Խաչատրյան

Էրդողանը մեղադրում է ՆԱՏՕ-ին՝ իրեն չաջակցելու համար, կոչ անում ընտրել Թուրքիայի և ահաբեկիչների միջև

Հայ ժողովուրդը երբեւէ թույլ չի տա Արցախում ցեղասպան նոր գործողություններ․ ԱԳՆ խոսնակը՝ Ալիեւի հայտարարության մասին

«Էրեբունի» ԲԿ-ում ծննդկան է մահացել. արտամարմնային բեղմնավորմամբ կինը լույս աշխարհ է բերել տղա եւ աղջիկ

Հունվար-օգոստոսին ապրանքային արտահանումը կազմել է 1 միլիարդ 660 մլն ԱՄՆ դոլար. նախարար