Հեծանվորդ Ստեփանյանը 2 տեղից դաստակի կոտրվածքով մասնակցելու է Եվրոպական խաղերին

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը պատրաստվում է մասնակցել Եվրոպական խաղերին՝ անկախ նրանից, որ դաստակը 2 տեղից կոտրված է: Այս մասին նա ասաց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Նման վնասվածքների վերականգնման համար 8 շաբաթ է անհրաժեշտ, իսկ Եվրոպական խաղերը սկսվում են մի քանի օրից: Բժիշկները խորհուրդ են տալիս չմասնակցել, սակայն Ստեփանյանը վճռական է տրամադրված:

«Ես եմ շատ խնդրել, որ գնամ մասնակցեմ, քանի որ Եվրոպական խաղերը 4 տարին մեկ են անցկացվում: Չեմ կարող բաց թողնել, շատ մեծ դժվարությամբ եմ մասնակցության ուղեգիրը նվաճել: Ուզում եմ մասնակցել, որպեսզի հետո չզղջամ, որ չեմ մասնակցել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գիտակցում է, որ կոտրվածքն իրեն խանգարելու է:

Մարզիկը վնասվածքը ստացել է հունիսի 1-ին Մոսկվայում կայացած Գրան պրիի մրցաշարի օմնիում ձեւի խմբակային վազքի ընթացքում: Ինչպես նա պատմում է, մոտ է եղել մեդալ նվաճելուն, սակայն իր առջեւից 4 մարզիկներ ընկել են, ինքն էլ բախվել է նրանց ու նույնպես ընկել: Այժմ ձեռքը գիպիսի մեջ է:

«10 օր է՝ արդեն գիպսի մեջ է: Դիմացս 4 մարզիկներ ընկան, ես էլ հարվածեցի նրանց, ընկա: Հիմա մարզումներ եմ անցկացնում հեծանվադազգահի վրա, քանի որ ղեկը չեմ կարողանում բռնել: Գնում ենք, որ գիսպը փոխենք, էլաստիկ գիպս դնենք, որպեսզի կարողանամ ղեկը բռնել, մրցումից առաջ մարզումներ անցկացնել հեծանվահրապարակում: Մնացած ամեն ինչ շատ լավ է»,- ասաց նա:

Եվրոպական խաղերը մեկնարկելու են հունիսի 21-ին: Ավարտվելու են 30-ին: Հեծանվահրապարակի մրցումները նախատեսված են հունիսի 27-30-ը:

Տպել
1501 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի