Սփյուռքահայ պատանիները կամավորական աշխատանք կկատարեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

13/06/2019 schedule16:40

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն այսօր հյուրընկալեց Լոս Անջելեսի Մարի Մանուկյան-Դեմիրճյան հայկական վարժարանի ավարտական դասարանի մի խումբ աշակերտների: Սփյուռքահայ պատանիները կենտրոնում բուժվող զինվորներին նվիրեցին 11 համակարգիչ:

Ինչպես հայտնում են ԵՊԲՀ-ի մամուլի ծառայությունից, Հայաստան այցելած աշակերտները, կամավորական աշխատանքների շրջանակում, կօգնեն կենտրոնում բուժվող զինվորներին լավացնել խոսակցական անգլերենը՝ հնարավորություն ստանալով զինվորների հետ ամենօրյա շփումների շնորհիվ թարմացնել մայրենի լեզվի իրենց գիտելիքները:

Նշենք, որ վերջին վեց տարիներին վարժարանի սաները Հայաստան են այցելում կամավոր աշխատանք կատարելու կամ որևէ բնագավառում վերապատրաստվելու նպատակով: Սա միջոց է պատանիներին կապել հայրենիքի հետ, որպեսզի նրանք հայ մնան, պահպանեն ինքնությունը, և ինչպես նշում են դպրոցի ուսուցիչները՝ ուրախալի կլինի, եթե որոշներն ապագայում վերադառնան, աշխատեն ու ապրեն Հայաստանում:

Այս տարի աշակերտների մի մասին հնարավորություն է ընձեռվել կամավորական աշխատանքներ կատարել նաև ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցում:

Մարի Մանուկյան-Դեմիրճյան հայկական վարժարանի ավարտական դասարանի 36 աշակերտները Հայաստանում կլինեն հունիսի 4-ից 27-ը, և իրենց հագեցած առօրյայի մի մասը կնվիրեն բուժվող զինովորներին, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցին:

Տպել
2540 դիտում

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել