Արցախը փորձել է խոցել Ադրբեջանի ավիացիա՞ն. Ստեփանակերտը հերքում է, Բաքուն՝ պնդում (տեսանյութ)

13/06/2019 schedule14:55

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 12-ի առավոտյան հայկական կողմը «ՕՍԱ» ԶՀՀ-ից փորձել է խոցել իրենց ավիացիոն միջոցները, սակայն հրթիռները թիրախին չեն դիպել: Արցախի ռազմական ղեկավարությունը հերքում է այս հայտարարությունը՝ համարելով այն դեզինֆորմացիա:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարության տեքստում գրել է նաև, որ հարվածից հնարավոր է եղել խուսափել «իրենց ռազմական օդաչուների վարպետության և ժամանակակից տեխնիկայի շնորհիվ»: Նյութին կից հրապարակվել են նաև տեսանյութ և լուսանկարներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, արվել են ԱԹՍ-ից, ինչը ուղեկցում էր իրենց ավիացիոն միջոցներին՝ ուսումնական թռիչք կատարելիս, հայտնում է Ռազմինֆոն:

Միեւնույն ժամանակ Արցախի ՊԲ-ի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Սա իրականությանը չի համապատասխանում: Արցախի Պաշտպանության բանակն ուշադիր հետեւում է առաջնագծում տեղի ունեցող տեղաշարժերին», - կարճ անդրադարձավ Հասրաթյանը: Հարցին, թե ինչու է նման լուրեր շրջանառում ադրբեջանական ՊՆ-ն, Հասրաթյանը չպատասխանեց: «Ես չեմ կարող դա մեկնաբանել», - ասաց նա:

Միեւնույն ժամանակ ՌազմԻնֆոյի փորձագետները նկատում են, որ ադրբեջանական տեքստից կարող է տպավորություն ստեղծվել, թե հայկական կողմը փորձել է խոցել ուսումնական թռիչք կատարող ուղղաթիռ կամ ինքնաթիռ, ինչը, կարծում ենք՝ իրականությանը չի համապատասխանում մի քանի պատճառով:

«Դատելով հրապարակված տեսանյութից՝ հրթիռը շարժվում է դեպի հենց նկարող օբյեկտի՝ ԱԹՍ-ի ուղղությամբ, իսկ կադրում որևէ այլ թռչող օբյեկտ չկա: Հրապարակած կադրերից մենք կարողացել ենք հասկանալ վայրը, ինչը առաջնագծից դեպի հայկական տարածք շուրջ 13 կմ խորության վրա է, այսինքն՝ սա չէր կարող լինել ուսումնական թռիչք:

Բացի այդ, չենք կարող վստահ լինել՝ արդյոք տեսանյութը արվել է հենց հունիսի 12–ին, թե՝ ոչ։

Ուստի, կարծում ենք, որ հրթիռը շարժվել է հետախուզական թռիչք իրականացնող ադրբեջանական ԱԹՍ-ի ուղղությամբ, այլ ոչ թե ուսումնական թռիչք կատարող ինքնաթիռի կամ ուղղաթիռի»,- ասված է գործակալության հրապարակած տեքստում:

Միեւնույն ժամանակ որոշ ռազմական փորձագետներ չեն բացառում, որ տեղեկատվությունը կարող է համապատասխանել իրականությանը, հատկապես, որ վերջին շրջանում առաջնագծում, ինչպես մեկ օր առաջ հայտնել էր Արցախիի ՊԲ-ն, նկատվում է Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի և ռազմավիացիայի թռիչքների աճ: Սա կարող է լինել նախազգուշացնող կրակոց, նշում են նրանք:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): «Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով», - ասված էր հաղորդագրության մեջ:

Բացի դրանից հաղորդագրությունում նշվում էր, որ առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

«ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա», - ասված էր հաղորդագրության մեջ:

Տպել
22640 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ