Կընդդիմանա՞ արդյոք ՇՊՀ-ն, եթե լուծարման որոշում կայացվի

Շիրակի պետական համալսարանի լուծարման եւ այլ քայլերի մասին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությունը համալսարանում խառը տրամադրություններ է առաջացրել:

Միայն թե այս պահին համալսարանը նման լարվածության կարիք ամենաքիչն էր, որ ուներ: Այստեղ առանց այն էլ ներբուհական կյանքը տեւական դադարից հետո նոր-նոր էր սկսել բնական ընթացքի մեջ մտնել: Նախարարի հայտարարությունը ոչ այն է՝ սառը ցնցուղի դեր ունի այս պարագայում, ոչ այն է՝ խնդրի լուծման իրական տարբերակ կարող է համարվել:

Ինչպե՞ս են համալսարանում ընդունել նախարար Հարությունյանի հայտարարությունն ու ի՞նչ են մտածում: ՀԺ-ի հարցերին պատասխանել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը: «Հնարավո՞ր է արդյոք համալսարանը փակել, թե՝ ոչ, դա ես չեմ որոշում, իսկ նախարարի հայտարարությունն, այո, որոշակի տրամադրություններ համալսարանում ստեղծել է: Բայց նախարարի հայտարարությունները բնականաբար ես չեմ կարող մեկնաբանել, ես չեմ կարող ասել՝ ինչ հիմքեր է ունեցել՝ այդպես մտածելու, կամ ինչու է նման հայտարարություն արել, մեկնաբանել չեմ ցանկանում: Քննարկումների մասով, այո, բնական է, որ հայտարարությունը քննարկվում է: Սա հանրապետությունում լուրջ հնչեղություն ստացած հայտարարություն է, բոլորդ հասկանում եք, մարդիկ քննարկում են, եւ էդ քննարկման արդյունքում բացառված չէ, որ որոշակի եզրահանգում կամ կարծիքի արտահայտում լինի»,-ասաց Երվանդ Սերոբյանը:

Ռեկտորի ժպ-ն չհերքեց, չնայած թաքցնելու խնդիր էլ չկա, բոլորին է հայտնի, որ Շիրակի պետական համալսարանում դեռ նախորդ տարվանից լարվածություն է առաջացել՝ սկզբում կապված նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի գործողությունների հետ:  Այնուհետեւ աշխատանքից ազատվել էին դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, հետո՝ համալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը:

Համալսարանում ուսանողական նստացույցեր կազմակերպվեցին, պահանջվեց ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Այնուհետեւ համալսարանի գրադարանից 9 տոննա գիրք անհետացավ: Երեւույթը ստացավ՝ անպետք էր, հեռացվել է որակումը:

Համալսարանի ուսանողները 2018 թվականի մարտի 19-ին նամակով դիմեցին այդ ժամանակահատվածում նախագահ Սերժ Սարգսյանին 3 հիմնական պահանջով՝ բեկանել դասախոսների աշխատանքից ազատման որոշումը, ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն  կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակից ուսանողների հատուկ խմբի եւ Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ եւ ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունն ու համալսարանի պաշտոնական կայքում զետեղել 2016թ. փոփոխված եւ 2017թ. նախահաշիվները եւ նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվը:

Այնուհետեւ՝ սկսած մայիսի 5-ից, ուսանողները կրկին պահանջեցին Սահակ Մինասյանի հրաժարականը: Միասյանը հրաժարականի դիմումը ներկայացրեց մայիսի 15-ին: Այդ օրվանից մինչ օրս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանն է: Երկու անգամ կազմակերպված մրցույթի արդյունքում հնարավոր չի եղել համալսարանի ռեկտոր ընտրել:

«Անկախ այս փոփոխություններից, համալսարանում բարոյահոգեբանական վիճակի շտկում չեղավ: Բայց դրական տեղաշարժ կա»,- այսօր մեր զրույցի ժամանակ վստահ ասաց Սերոբյանը: «Բարոյահոգեբանական մթնոլորտը իդեալական չի, բայց ամեն ինչ արվում է՝ այն հնարավորինս շտկելու համար: Ես կարող եմ ասել, որ այս հարցում կան տեղաշարժեր, քայլ առ քայլ գնում ենք դեպի դրականը: Կարող է մի քիչ դանդաղ, միգուցե փոքր քայլերով, բայց փորձում ենք էդ բարոյահոգեբանական մթնոլորտը շտկել: Դա մեկ օրում չի ձեւավորվել, տարիների ընթացքում է ձեւավորված, եւ փորձում ենք էդ իրավիճակը կարգավորել: Գիտեք՝ այդ խնդիրները վաղուց կան, կան ընդհանուր հարցեր, որոնք կարծես թե բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում էլ առկա են, կան նաեւ մի քանի սպեցիֆիկ հարցեր: Էդ ամենի կարգավորման համար ջանքեր չեն խնայվում»:

Իսկ անկախ ամեն ինչից, ինչպե՞ս է ռեկտորի ԺՊ-ն պատկերացնում լուծարման կամ միավորման գործընացը: Ասաց՝ շատ վատ: «Եթե անկեղծ ասեմ, ես լուծարման ընթացքը շատ վատ եմ պատկերացնում: Ավելի քան վստահ եմ, որ ցանկացած պարագայում Շիրակի մարզն առանց մայր բուհի չի մնա: Կարող է կառուցվածքային փոփոխություններ լինեն, միավորումներ լինեն, բայց հաստատ բուհը կմնա: Թե ինչ անվան տակ կգործի, ինչ կարգավիճակով, չգիտեմ, բայց համոզված եմ, որ էնպես չի, լուծարում են, եւ վերջ, չկա էլ համալսարանը: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, եւ ես համոզված եմ, որ նման մտածելակերպ կա նաեւ նախարարությունում, որովհետեւ չի կարող Հայաստանի հյուսիսային շրջանը մնալ առանց բուհի, հատկապես, որ այն 85-ամյա բուհ է սա: Մենք այստեղ ե՛ւ Լոռիից, ե՛ւ Արարատյան դաշտավայրից ու ՀՀ այլ մարզերից ուսանողներ ունենք, եւ արտերկրից շատ ուսանողներ կան: Հատկապես հեռակա բաժնում դրսից շատ ուսանողներ ունենք: Հավանաբար կատեգորիկ իրավիճակ չի առաջանա, հատկապես որ համալսարանում, կոլեկտիվում ամեն ջանք ներդրվում է, որպեսզի առկա իրավիճակն արագ շտկվի»:

Բայց եթե, այնուամենայնիվ, լուծարման որոշում կայացվի, արդո՞ք համալսարանը կընդդիմանա, արդյո՞ք արդեն քայլեր այդ ուղղությամբ ձեռնարկվում են: Երվանդ Սերոբյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ ներկա պահին համալսարանում միայն խոսակցությունների եւ քննարկումների մակարդակում է նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարության արձագանքը: «Ես անկեղծորեն մտածում եմ, որ ծայրահեղ իրավիճակի չենք հասնի, դրա համար էլ չեմ փորձում ծայրահեղ իրավիճակները քննարկել, որովհետեւ բուհում կա խելամիտ կորիզ, բուհը սիրող ու նվիրված մարդիկ: Այդ հարցը պայմանավորված չէ բուհի աշխատողներով ու ուսանողներով միայն: Այս բուհը շատ կարեւոր նշանակություն ունի հյուսիսային տարածաշրջանի համար: Ես չեմ խուսափում կարծիք հայտնելուց, ես ունեմ իմ դիրքորոշումն ու ազատ եմ իմ կարծիքը հայտնելու մեջ, բայց այս պահին իմ անձնական կարծիքն այնքան էական չէ, քանի որ ես մարմնավորում եմ կոլեկտիվի կարծիքը: Երբ կոլեկտիվում կձեւավորվի միասնական կարծիք, ես դա բնականաբար կփոխանցեմ հասարակությանը»,-զրույցի ավարտին վստահեցրեց ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հետեւյալ հայտարարությամբ էր հանդես եկել. «Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում: Ոչ թե ֆինանսական, այլ՝ բարոյահոգեբանական: Այստեղ զրո ակադեմիզմ է, ըստ էության, որովհետեւ ձեւավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով: Ես ամենայն լրջությամբ եմ ասում՝ եթե իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կա՛մ լուծարման, կա՛մ միավորումների, որի արդյունքում կձեւավորվի նոր խորհուրդ եւ հարցերն այդպես կլուծենք»:

Տպել
2175 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ