ԳեոՊրոՄայնինգը ֆինանսավորեց ամառային լողավազանի վերակառուցումը Արարատի մարզում (տեսանյութ)

Լեռնահանքային ընկերությունների ԳեոՊրոՄայնինգ միջազգային խումբը /ԳՊՄ կամ Ընկերությունը/ ֆինանսավորեց ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող լողավազանի և հարակից ենթակառուցվածքների կապիտալ վերանորոգումը։ Այսպիսով, նախագծի շրջանակում Ընկերությունը վերանորոգեց 450քառ․մ․ մակերեսով լողավազանը, կառուցեց հանդերձարաններ, ցնցուղներ, սանհանգույց և ամառային սրճարան։

Ընկերությունը բարեկարգեց լողավազանի հարակից տարածքը, դարձնելով այն  հանգստի գոտի, ապահովելով բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ պառկելաթոռներ, հովանոցներ, վրաններ և այլն։ Ամառային լողավազանը հանձնվեց տեղական ինքնակառավարման մարմնի կառավարմանը և այն նախատեսված է ապահովելու Արարատի մարզի բնակչության ակտիվ հանգստը։

«ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հավատարիմ  է մնում իր ներկայության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու սկզբունքներին։ Ամառային լողավազանի կառուցումը «Ռեսուրսներն ի բարօրություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի վառ օրինակն է, որը ուղղված է մարզի բնակիչների կյանքի սոցիալական պայմանների բարելավմանը։  Ուրախ ենք, որ նախագծի ավարտը համընկավ Հայաստանում շոգ եղանակի ժամանակահատվածի հետ։ Մենք վստահ ենք, որ նոր հանգստի գոտին նոր գույներ կհաղորդի Արարատյան դաշտավայրի բնակիչների հանգստի անցկացմանը»,- ասաց ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի Նախագահ Ռոման Խուդոլիյ։ 

———————

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը հիմնադրվել է 2001 թվականին, այն միջազգային մասնավոր ընկերություն է՝ ոսկու, արծաթի և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով։ Հայաստանում Ընկերությանն են պատկանում Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և ԳՊՄ գոլդ ընկերությունը, որի կազմում են  Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Գործունեության ընթացքում Ընկերությունը ՀՀ տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն ԱՄՆ դոլար։ Ընկերության սոցիալական ոլորտի ներդրումները վերջին 12 տարվա ընթացքում գերազանցում են 8,5 մլն․ ԱՄՆ դոլարը։

Տպել
23183 դիտում

Հրշեջ-փրկարարները երեկ մարել են մոտ 11.9 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վթարի պատճառով 3 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մի քանի համայնքում

Հրաչյա Պապինյանը թողնում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներ

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու