Հայաստանն ու Մեքսիկան կգործակցեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Պենսադոյին։ Հանդիպման օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի ոլորտներում համագործակցության հեռանկարներն էին, քանի որ թե՛ նախարարի, թե՛ դեսպանի համոզմամբ` այստեղ Հայաստանն ու Մեքսիկան լուրջ ներուժ ունեն:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից:

«Մենք գիտակցում ենք, որ ժողովրդավար և զարգացած հասարակություն ունենալու համար կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ունեցած ձեռքբերումները կարևոր նշանակություն ունեն։ Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների պատմությունն ու համապատասխան կամքի առկայությունը՝ այս ոլորտներում արդյունավետ համագործակցության լայն հնարավորություններ կան»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Խոսելով համագործակցության այնպիսի ուղղությունների մասին, ինչպիսիք են երկկողմ կրթամշակութային օրերի անցկացումը, հայերենից իսպաներեն և իսպաներենից հայերեն տարբեր ստեղծագործությունների թարգմանության հնարավորությունը՝ Նորմա Պենսադոն, մասնավորապես, նշել է«Մեր երկրները հազարամյա պատմություն ունեն, մենք շատ ընդհանրություններ ունենք, և մեր նպատակներից մեկը կրթության և մշակույթի ոլորտում ունեցած կապերի ամրապնդումն ու զարգացումն է»։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Պենսադոն նաև քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, սպորտի  և գիտակրթական ոլորտներում գործող  և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև համատեղ հուշագրերի պատրաստման հետ կապված հարցեր։

 

Տպել
176 դիտում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է իրանցի գործընկերոջը, հրավիրել նրան Երեւան

Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Ըմբիշ Վիգեն Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

Համահայկական խաղերի կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

ՀՀ մարզերում բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ)

Սերժ Թանկյանը, հայտնի ֆուտբոլիստները եւ ուրիշներ շնորհավորել են Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ

Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Սննդամթերքում՝ սալմոնելլայի մանրէ, շեղումներ՝ շրջակա մակերեսներին. «Ծիրանի»-ի դեպքի փորձաքննությունը

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում մաղթանքների համար

ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

Եկեղեցական համագումարը հունիսի 27-ին կընտրի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի

Հանրահայտ Դել Բոսկեն Երեւանում սեմինար է անցկացրել ֆուտբոլային 180 մարզիչների համար

Երևանի աղբահանության նոր հիմնարկը 200 եւ 290 հազար դրամով հրավիրում է բանվորների ու վարորդների

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության տոմսերը 200-500 դրամ են

Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում ամենամեծ արեւային կայանն է տեղադրվել (տեսանյութ)