Ապագա քաղաքացու էտալոնը. կեր ու սուս

13/06/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 13-ի համարում

Ի վերջո, 2003 թվականի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանը իրավացի էր, երբ նախագահական ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքները կապում էր մեր մենթալիտետի հետ: Ավելի ճիշտ, ոչ թե Սարգսյանն էր իրավացի, այլ նրա բերած փաստարկների մեջ ճշմարտություն կար: Իսկ ճշմարտությունն այն է, որ հնարավոր չէ հինգ տարվա մեջ երկու-երեք օր լինել արդար, այն պարագայում, երբ այդ հինգ տարվա ամեն օրը մասնակցել ես կեղծիքի եւ ներգրավված ես եղել կեղծիքի մեջ: Եւ պետք է խոստովանել, որ ընտրական կեղծարարությունը մեզանում կեղծիքի այսբերգի երեւացող-չնչին մասն է: Օրինակ, այս օրերին հանրապետությունում տեղի է ունենում կեղծման մի գործընթաց, որը մասշտաբներով ամենեւին չի զիջում նախագահական ընտրություններին եւ տարբերվում է միայն նրանով, որ այս մի կեղծիքի շուրջ աղմուկ չկա:

Խոսքը դպրոցական գնահատականների կեղծման մասին է: Հանրապետության դպրոցների տնօրենները, ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները այս օրերին զբաղված են հենց այդ գործով եւ ընտրակաշառքների, ահաբեկումների, շանտաժի ու սիրաշահման շնորհիվ փոխում են կամ փոխել են տալիս կիսամյակային գնահատականներ, բնականաբար` իրենց ավելի հարմար թվային հարաբերակցություն ստանալու մղումով: Եւ հիմա ակնհայտ է, որ այն աշակերտը, որին «երկուսի» փոխարեն «հինգ» են նշանակել կաշառքի կամ ծանոթի կամ վարչական ռեսուրսի միջոցով, շատ չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանից, կամ ավելի ճիշտ` ի դեմս նրա պատրաստվում է մի նոր Ռոբերտ Քոչարյան, որը հանրապետության նախագահ է դարձել խաղի այն կանոններով, որի շրջանակներում «երկուսը» դառնում է «հինգ»:

Այս պարագայում Սերժ Սարգսյանին կարելի է համեմատել տվյալ աշակերտի ծնողի հետ, ուսուցչին` ԿԸՀ կամ ԸԸՀ անդամի հետ: Եւ բնական է, որ նույն ծնողը նույն ուսուցչի հետ նույն դպրոցում արդեն իսկ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակում պետք է կեղծեն ընտրությունները: Իսկ ընտրությունների պարագայում աղմուկ բարձրանում է միայն մեկ բանի շնորհիվ. մեկի թիվը փոխվում է ի հաշիվ մյուսի, եւ այս մյուսը չի կարողանում հանդուրժել իր կորուստը: Կիսամյակային գնահատականների դեպքում ուրիշ է. ծույլին նշանակված «հինգը» չի խանգարում իրապես խելոք երեխայի «հինգին», ինչը վերջինիս ու նրա ծնողին զրկում է ընդվզման մոտիվացիայից: Եւ հենց այս զուգահեռի իմաստով Սերժ Սարգսյանը ճիշտ էր:

Բայց եթե նա լիներ Գառնիկ Իսագուլյանի վերլուծական կենտրոնի վերլուծաբան, նրան այս վերլուծության համար գուցե թե նաեւ պարգեւատրում հասներ: Ամբողջ խնդիրն այն է, որ այս մասին խոսում է մեկը, որ մեծ հավակնություններ ունի քաղաքականության մեջ: Եւ այդ հավակնությունների հեղինակին պետք է ընդամենը մի հարց տալ. իսկ դուք նպաստո՞ւմ եք այս մենթալիտետի տարածմանը, թե՞ փորձում եք որոշակի փոփոխություններ մտցնել այս ասպարեզում: Իհարկե, պատասխանը պարզ է, եւ գործող վերնախավը իր գոյատեւման միակ երաշխիքը տեսնում է ժողովրդին «մենթալիտետային զանգվածի» վերածելու մեջ, որի ուսուցիչը պետությունից գողացած փողերով գնված քնձռոտ ծաղիկը ձեռքին պետք է թռվռալով շնորհակալություն հայտնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Սա Հայաստանի ապագա քաղաքացու նրանց էտալոնն է, որը իրեն մտածելու, հասկանալու նեղություն առանձնապես չի տալիս եւ այդ գործառույթը վերապահում է հայրենի իշխանություններին: Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ամենամեծ աճը գրանցել է հենց այսպիսիների թվաքանակը, եւ թերեւս հակառակ հաշվարկը սկսելու ժամանակը վաղուց է հասունացել: 

Տպել
1203 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին