Ռեստորանում հարսանիքից հետո թունավորվել են մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում հարսը, փեսան, նրանց մայրերը, հարսի քույրը

Հունիսի 8-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում անցկացված հարսանիքի ուրախ տրամադրությունը կարճ ժամանակ անց փոխակերպվել է առողջապահական հոգսերի:

Արարողության մի քանի տասնյակ ու հնարավոր է՝ ընդհուպ մինչեւ հարյուրավոր մասնակիցների մոտ հաջորդ օրվանից սկսած նկատվել է ինքնազգացողության վատացում, ջերմություն, լուծ, սրտխառնոց: Նրանց մի մասը դիմել է ստացիոնար բուժհաստատություններ, մյուսները բուժում են ստանում տնային պայմաններում: Թունավորվել են հարսը, փեսան, նրանց մայրերը, հարսի քույրը, բազմաթիվ այլ հարազատներ ու մտերիմներ: Սկզբում յուրաքանչյուրին թվացել է, թե խնդիրը միայն իր հետ է՝ գուցե մրսել է, գուցե տանը պատրաստված ինչ-որ կերակուրի պատճառով է: Բայց երբ միմյանց հետ կապ են հաստատել, պարզվել է, որ բոլորի մոտ գրեթե նույն ախտանշաններն են, ու վատացել է բացառապես այն մարդկանց ինքնազգացողությունը, որոնք օգտվել են «Կեսար» աղցանից:

«Ամսի 9-ին լավ էի, 10-ի առավոտյան ընդհանուր թուլություն զգացի: Երեւի նաեւ ջերմություն ունեի, աշխատավայրում չեմ չափել: Տերաֆլյու խմեցի՝ մտածելով որ մարմինս կոտրտվում է, երեւի մրսել եմ հարսանիքին: Հետո էլի լավ չէի: Ջերմությունս բարձրացավ, երեկոյան արդեն 8.8 աստիճան էր: Նորից ցավազրկող, տերաֆլյու խմեցի»,- մեզ հետ զրույցում պատմեց հարսի ընկերուհիներից մեկը՝ Հերմինե Ղազարյանը, որը գտնվում է Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Արդեն լուսադեմին նա ուշագնաց է եղել: Գիտակցության բերվելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է առողջապահական հաստատություն:

Նրա հետ նույն հիվանդասենյակում բուժում էր ստանում հարսի քույրը՝ Լիլիթ Ղազարյանը: «Ես ամսի 9-ից եմ վատ զգացել: Սկզբում դող սկսվեց, ջերմությունս բարձրացավ: Ինձ թվում էր՝ շատ պարելուց է: Բայց ընդհանրապես դրանից չէր: Հետո բարեկամներին զանգելով հասկացանք, որ ինֆեկցիա է: Քույրիկս ու ամուսինն էլ նույն վիճակում են, ուղղակի իրենք չեն գալիս հիվանդանոց, որովհետեւ ծանոթ բժիշկը կաթիլային ներարկումներ է նշանակել տնային պայմաններում»,- պատմեց Լիլիթը: Նորապսակներն, ի դեպ, պատրաստվում են նախօրոք ծրագրված ամուսնական ճանապարհորդությանը: Չի բացառվում, որ ստիպված լինեն Իտալիա մեկնել բարձր ջերմություն ունենալով:

Լիլիթի ու հարսի մայրը՝ Սուսաննա Մելյանը, պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է դատական հայց ներկայացնեն ընդդեմ ռեստորանի, եթե պարզվի, որ թունավորման պատճառը այնտեղ մատուցված ուտելիքն է, ասաց, որ դա կորոշեն իր ամուսինն ու փեսայի հայրը՝ լաբորատոր հետազոտության վերջնական արդյունքները ստացվելուց հետո: «Եթե այդպիսի պատասխանատվություն ես ստանձնում, պիտի հնարավորինս կարողանաս զերծ պահել նման դեպքերից: Դա ո՞ւմ խնդիրը պիտի լիներ, եթե ոչ իրենց: Ամեն դեպքում, իհարկե, իրենք չէին ուզի նման բան: Իրենց օբյեկտի հեղինակության հարցն է»,- համոզմունք հայտնեց հարսի մայրը՝ նկարագրելով, թե ինչ ապրումներ ու նաեւ մեղքի զգացում է ունեցել, երբ մեկը մյուսի ետեւից լսել ու տեսել է՝ ինչպես են բարեկամները գանգատվում առողջությունից:

Հարսանիքի մասնակիցներից երեքն այսօրվա դրությամբ բուժում են ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Որոշները տեղափոխվել են այլ բուժհաստատություններ: Մի մասը այցելում է, կաթիլային ներարկում ստանում ու վերադառնում տուն:

արձագանք-մեկնաբանություններ

Առողջապահության նախարարությունը հունիսի 11-ին ահազանգ է ստացել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Գերատեսչության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների համար: «Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաեւ պատճառահետեւանքային կապը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Այդ թվում միջոցառմանը մասնակցած 300-ից ավելի քաղաքացիների հետ անհատական կապ է հաստատվում: «Աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- մանրամասնում է առողջապահության նախարարությունը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ դեպքի վերաբերյալ հաղորդում կամ ահազանգ Կոտայքի բաժնում չի ստացվել:

«White Hall by Tsirani» («Ծիրանի») ռեստորանի սեփականատեր MBG Hospitality ընկերությունը, մեկնաբանելով հարսանյաց հանդիսությանը հաջորդած թունավորումների դեպքերը, մասնավորապես նշում է.

  1. MBG Hospitality ընկերությունն անհանգստացած է առաջացած իրավիճակի կապակցությամբ եւ նշված օրը հարսանյաց հանդեսի մասնակիցների բուժհաստատություն դիմելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու առաջին իսկ պահից (10.06. 2019թ.) ընկերության աշխատակիցը մշտապես կապի մեջ է եղել բուժ.հաստատություն դիմած անձանց հետ:
  2. Հայտնում ենք, որ Ընկերության աշխատակիցը ժամանակ առ ժամանակ այցելում է բուժհաստատություն դիմած անձանց՝ վերջիններիս խնդիրները տեղում հասկանալու եւ անհրաժեշտության դեպքում աջակցելու համար:
  3. Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաեւ պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով` ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար: Այդ թվում միջոցառմանը մասնակցած 300-ից ավելի քաղաքացիների հետ անհատական կապ է հաստատվում: Աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
  4. Անկախ բժշկական հետազոտության արդյունքներից, Ընկերությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել բուժհաստատություն դիմած անձանց՝ հոգալու հյուրերի բժշկական զննության եւ ապաքինման հետ կապված բոլոր ծախսերը:
  5. Համացանցում տարբեր կայքերի միջոցով իրականությանը չհամապատասխանող եւ խեղաթյուրված տեղեկատվություն է տարածվել, մասնավորապես Ընկերությանը մեղադրել են քաղաքացիների թունավորման համար, այն պարագայում, երբ որեւէ հետազոտության արդյունք դեռեւս ստացված չէ, ուստի նման տեղեկատվության տարածումը նպատակ է հետապնդում վարկաբեկել Ընկերության բարի համբավը եւ հեղինակությունը: Լրատվական միջոցներին հորդորում ենք Ընկերության վերաբերյալ չտարածել որևէ տեղեկատվություն, որը ճշտված չէ ոչ որևէ պետական մարմնից, ոչ Ընկերությունից, հակառակ դեպքում Ընկերությունը միջոցներ կձեռնարկի օրենքով սահմանված կարգով իր բարի համբավը եւ հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ:
Տպել
10874 դիտում

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար